Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ինչ սպասել հունիսյան հանդիպումից

Ինչ սպասել հունիսյան հանդիպումից
24.05.2016 | 00:43

Վիեննայից ոտքը չքաշած, ադրբեջանական կողմը մեկեն անցավ իր «փեշակին»` տարբեր մակարդակներով սկսեց կուրծք ծեծել` «ինքը» համաձայն չի եղել Վիեննայում տեղի ունեցածին, «ինքը» ինքը չէ, ինքն ինչպես կարող էր ցանկանալ, որ Կասպրշիկի առաքելությունն ընդլայնվի: Սա ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Նկատենք` ոչ թե աշխատակազմի ղեկավարը կամ Մամեդյարովը, այլ Մամեդովը: Ասել է` Ղարաբաղում տանուլ տված քառօրյա պատերազմից հետո Ալիև-կրտսերը բավականին զգուշավոր է իր հոխորտանքներում ու Վիեննայում կատարած միջազգային հանրության դիվանագիտական քայլը փսորելու հարցում, սակայն դավաճանել իրեն անկարող է: ՈՒստի նախընտրում է այնպիսի շարունակություն, որում հետքայլ անելը հեշտ լինի:
Որովհետև Մամեդովի բարձրաձայնումը նախ և առաջ «նյարդի ստուգում» էր. եթե հանրույթը, որը գլուխ գլխի էր հավաքվել Վիեննայում, կլլի ադրբեջանական այդ հետքայլը, կոշտ հակադարձում չանի, ապա Ադրբեջանը կանցնի հաջորդ էնդշպիլին, կբարձրաձայնի, որ Վիեննայում համաձայնություն չի տվել նաև հետախուզող սարքերի տեղադրմանը շփման գծում, ինչի մասին ևս հնչել էր Վիեննայի բարձր ամբիոնից:


Հասկանալի է` բլիցկրիգը տանուլ տված, միջազգային հանրության աչքի առջև խայտառակ եղած Ալիևը, ով ուներ այնքան զենք, որ ոչ միայն մի փոքրիկ Ղարաբաղ, այլև աշխարհի կեսը կկործաներ, կարողացավ ընդամենը մի քանի հարյուր քառակուսի մետր առաջ գալ, այն էլ` Ռուսաստանի հզոր ջանքերի շնորհիվ, որը կանգնեցրեց հայոց բանակի առաջխաղացումը, ու հիմա Ադրբեջանին ժամանակ է տվել` ուշքի գալու համար. վերջինս էլ, մասնակցելով Վիեննայի հանդիպմանը, ընդամենը մեկ հարց է փորձում լուծել` ժամանակ շահել: Այլապես Ալիև-կրտսերի գործերը բանի նման չեն լինի, եթե Վիեննայի հանդիպումը դեֆակտո ամրագրում ստանա հունիսին սպասվելիք հանդիպման ընթացքում. Հեյդարի զավակն այդ ժամանակ ուղղակի կկորցնի «գահը»` հազար ու մի պատճառով. նախ` ինքնին ապրիլյան քառօրյան որոշակի նպատակ էր նրա համար` տնտեսական կոլապսից երկիրը շեղելու համար, սակայն իրականում Ադրբեջանն այդ քառօրյայից հետո ընկղմվեց ավելի վատթար տնտեսական քաոսի մեջ: Իսկ որ ավելի կարևոր է՝ ընդլայնել Կասպրշիկի առաքելությունը նշանակում է ամրագրել ագրեսորին, որից Ալիևին ցայս հաջողվել է խուսանավել:

Ասել է` հետաքննող սարքերի տեղակայումից հետո ամեն մի կրակոցը հնչելու է ոչ թե Ղարաբաղի` Թալիշի, Մարտակերտի ուղղությամբ, այլ, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասել, Մոսկվայի, Աստանայի, Մինսկի, Վիեննայի և այն քաղաքի ուղղությամբ, որտեղ տեղի կունենա կամ տեղի չի ունենա Վիեննայում ամրագրված հունիսյան հանդիպումը, ինչն էլ թույլ տալ Ադրբեջանը հաստատապես չի կարող, ուստի առայժմ զգուշավոր հայտարարում է` դեմ ենք «Կասպրշիկին»:


Այս հարցում, ի դեպ, Ադրբեջանն ունի բնական դաշնակից` Ռուսաստանը, որն առերևույթ չի կարող դեմ գնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և այն իսթեբլիշմենթին, որ հավաքվել էր Վիեննայում, սակայն, շատ լավ ճանաչելով Ալիևին, գիտե, որ նա չի կարող համաձայնել, որովհետև Կասպրշիկի առաքելության ընդլայնումն ուղիղ գծով ոչ միայն ագրեսորին «հայտնաբերելու» մոտիվացիա ունի իր ընդերքում (սա ուղղակի դեմագոգիա է` հենց նույն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից, որովհետև, բացի այն, որ իրենք գիտեն` աշխարհաքաղաքական առումով Հայաստանին ամենևին ձեռնտու չէ «կրակելը», ունեն արբանյակային կապ, որը ցուցանում է կրակողին), ուստի, Ռուսաստանի ձեռքից բռնած, Ադրբեջանը փորձելու է թույլ չտալ Կասպրշիկի «ընդլայնում»: Դա ուղիղ գծով նշանակելու է արևմտյան դիտորդների, ոչ ռուս «խաղաղապահների» տեղակայում շփման գծում:
Այնպես որ, Ադրբեջանը, Ռուսաստանի «նրբագեղ» աջակցությամբ, փորձելու է փսորել սպասվող հունիսյան հանդիպումը: Ինչ կերպ՝ կերևա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ