«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՒմ հավատալ Ռուսաստանում՝ Պուտինի՞ն, թե՞ Լավրովին

ՈՒմ հավատալ Ռուսաստանում՝ Պուտինի՞ն, թե՞ Լավրովին
30.03.2016 | 10:50

Մոսկվայից վերջին հակասական հայտարարություններից հետո թուրք-ռուսական հարաբերությունները գործնականում վերածվել են երեքնուկով գուշակության: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ճգնաժամը ժամանակավոր է, ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Ռուսաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ ինչ-որ կապերի և հարաբերությունների նորմալացման, քայլը պիտի Թուրքիան անի: Հայտարարություններից որի՞ն հավատալ: Մի կողմից` Պուտինի մամլո քարտուղարը, մյուս կողմից՝ նախարարության ներկայացուցիչը, որը գլխավորում է Լավրովը: Իրավիճակը տարակուսանք է հարուցում: Նախ և առաջ ակնհայտ է լուրջ պրոբլեմ: Մենք պետք է հասկանանք՝ ումո՞վ կողմնորոշվել Մոսկվայում: Այդ պատճառով իրավիճակի սթափ գնահատական տալը բոլորովին հեշտ չէ: Երբ մեր դեմ աշխարհի երկու ուժեղագույն ազգերից մեկն է, իսկ նրանց դիրքերը բավականին տարբեր են, շահագրգիռ բոլոր կողմերի խնդիրը, առաջին հերթին՝ քաղաքական գործիչների, դիվանագետների, վերլուծաբանների ու լրագրողների, ավելի է բարդանում: Ըստ էության երկու հայտարարություններն էլ խոսում են Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի խոր տարաձայնությունների մասին: Մի կողմից՝ Պուտին, մյուս կողմից՝ ՌԴ ԱԳՆ կամ Լավրով: Հավանաբար, հիմա ավելի հաճախ է հնչելու «ո՞ր Ռուսաստանը» հարցը, ինչպես մինչև վերջերս կանոնավոր հնչում էր «ո՞ր ԱՄՆ»-ը հարցը՝ վկայելու Վաշինգտոնի քաղաքականության երկակիությունը: Այս հարցը երկկողմ հարաբերություններին է վերաբերում, բայց եզակի հնարավորություն կարելի է դիտարկել: Նշանակում է՝ նվազագույնը՝ մեկ ռացիոնալ մտածող զրուցակից Մոսկվայում կա: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի ԱԳ-ի վրա ծայրահեղ ծանր խնդիր է դրվում: Մարիա Զախարովայի ու Դմիտրի Պեսկովի հեռակա բանավեճը հարց է հարուցում՝ ո՞վ է Ռուսաստանում ռեալ ուժ ներկաացնում: Նաև՝ ո՞վ կհաղթի: Նրանց տեսակետների տարբերությունը չի կարելի անտեսել: Եթե հաշվի առնենք կշիռը, որ միշտ ունեցել է Ռուսաստանի դիվանագիտական բյուրոկրատիան քաղաքական համակարգում, հատկապես Ստալինի շրջանում ու նրանից հետո, ակնհայտ կդառնա, որ ռացիոնալ կողմը ներկայացնող թևը ընդհանուր առմամբ հաղթում է: Հակառակ դեպքում՝ երևակայութան և իրականության հակասության մեջ ապրող Ռուսաստանը երկրորդ փլուզումը կապրեր: Ռուսաստանի գլխավոր շանսը այդ ուժեղ աշխատակազմն է: Ինչն է այսօր Ռուսաստանը ոտքի վրա պահում՝ ոչ Պուտինը, ոչ միջուկային զենքը: Ռուսական դիվանագիտության տաղանդը մի կողմից արգելակում է Պուտինին, մյուս կողմից՝ վարպետորեն տեղայնացնում ու չեզոքացնում է նրա շատ սխալներ: Այդ կառույցն ամբողջական է, մինչև հիմա այդ առանձնահատկությունը չի կարողացել հաղթահարել կամ փոխել որևէ ղեկավար: Ռուսաստանը ներսից ներկայացնում է ԱՄՆ-ի ՀԴՎ-ի մոնոլիտ օրինակը: Այդ պատճառով՝ դիվանագիտական բյուրոկրատիան, որ Ստալինից հետո ժառանգել են ԽՍՀՄ-ը, ապա և Ռուսաստանը, գործնականում անձեռնմխելիների ակումբ է: Այստեղ է Ռուսաստանի միակ ուժը, որ անհանգստացնում է Պուտինին և դեռ նրա վերահսկողության տակ չէ: Երբ Պուտինը, ինչպես մյուս ղեկավարները, ցանկացավ հաղորդակցվել այդ կառույցին, նրա առաջ կանգնեց Ստալինի ոգին: Թեպետ հիմա Պուտինը չի կարող ինչ-որ քայլեր անել այդ բյուրոկրատական կառույցի նկատմամբ, բոլորովին չի նշանակում, որ հետագայում չի անի: Նրան պետք է նախ և առաջ ամրապնդել իր դիրքերը առանցքային 2018-ից հետո:
Եթե Պուտինը պահպանի իր ներկա դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, 2018-ի ընտրություններում նրա համար կարող է այնքան էլ հեշտ չլինել: ՌԴ ԱԳՆ-ն, թերևս, տեսնում է այդ հավանականությունը և շատ հարցերում, նախ և առաջ սիրիական ճգնաժամի, իր սրբագրումներն է անում: Կարևոր է, որր Զախարովան, որը գնահատել է ընթացիկ օրակարգի հարցերը Մոսկվայի ռադիոկայաններից մեկի եթերում, հաղորդավարի հարցին՝ Թուրքիայի ու Ռուսաստանի ճգնաժամը ժամանակավո՞ր է, պատասխանել է՝ իհարկե: Բացի այդ՝ նա հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Մոսկվա այցի ընթացքում քննարկվել է թուրքական գործոնը սիրիական կարգավորման մեջ: Այս արտահայտությունը, ըստ էության, հերքում է Զախարովայի հայտարարությունը, որ Քերիի հետ բանակցություններում թուրք-ռուսական հարաբերությունների հարցը չի բարձրացվել: Նախ՝ Թուրքիայի դերը սիրիական հարցում հնարավոր չէ գնահատել՝ անտեսելով Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները: Երկրորդ՝ ԱՄՆ-ը ցանկացած դեպքում այդ կոնֆլիկտի կողմերից մեկն է և նրանք հարկադրված են Ռուսաստանին ստիպել դա զգալ: Այդ մասին չէին կարող չխոսել Մոսկվա այցի ժամանակ: Հետաքրքիր է, որ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը դեմ էր ռադիոկայանի ունկնդրի տեսակետին. «Ինչո՞ւ է Ռուսաստանը հանկարծ հեռանում Սիրիայից՝ ԻՊ-ի դեմ հաղթանակ չտարած: Սիրիայում Ռուսաստանի հինգ ամսվա ռազմական արշավի միակ ռեալ արդյունքը Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումն էր»:
Կան երկու շատ կարևոր պահեր: Առաջինը ունկնդրի թեզիսն է, որ « միակ ռեալ արդյունքը Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումն էր»: Այդ թեզիսը հստակ ամփոփում է անհանգստությունը, որ ռուսական հասարակական կարծիքը զգում է Պուտինի թուրքական քաղաքականության վերաբերյալ: Ակնհայտորեն այդ անհանգստությունը կիսում է և ՌԴ ԱԳՆ բյուրոկրատիան: Հետևաբար, երկրորդ կարևոր հետևանքը՝ դիվանագիտական կորպուսը կամ Սերգեյ Լավրովը ռադիոեթերով այդ անհանգստությունը փոխանցում է Պուտինին: Ի՞նչ կպատասխանի Պուտինը: Կարծում եմ՝ նա չի սահմանափակվի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ:
Մեհմեդ ՍԵՅՖԵՏԻՆ ԷՐՈԼ, Milli Gazete, Թուրքիա


Հ.Գ. Թուրքական դիվանագիտությունը ավանդաբար համարվում է ճկուն ու խորամանկ, բայց այստեղ այդ ճկունությունն ու խորամանկությունը իրենք իրենց գերազանցել են: Գուցե Անկարայից ամեն ինչ հենց այդպես էլ երևում է, բայց հազիվ թե Մոսկվայում Պուտինն ու Լավրովը միմյանց հետ փորձեն խոսել ռադիոեթերով միջնորդավորված: Իրականում հենց ռուսական դիվանագիտությունն է խաղում «թուրքական» պարտիա՝ միմյանց հակասող տարբեր լրահոսքերով ճշտելով թուրքական արձագանքները: Ոչ մի հակասություն էլ չկա՝ թե Պուտինը, թե Լավրովը նույն գծի վրա են և այդ գծի ուղիղ արտահայտությունն է, որ Սիրիայից հեռացած Ռուսաստանը օգնում է Ասադին գրավելու Պալմիրան, որ հայտնվում է զեկույց, որտեղ ՌԴ համար գլխավոր ռազմավարական սպառնալիքը հռչակվում է ԱՄՆ-ի քաղաքականությունը: «2016-ի միջազգային սպառնալիքները» զեկույցում Ռուսաստանի մասնակցությունը սիրիական հակամարտությանը կապում են ռիսկերի հետ`մասնավորապես, Թուրքիայի հետ ռազմական բախման ռիսկի, որը «կարող է վերածվել 21-րդ դարի առաջին պատերազմի», որտեղ չեն լինի ռազմաճակատ ու մեծաքանակ զոհեր, բայց կխոցվեն տիեզերական արբանյակներ, կապի համակարգեր, լոգիստիկ հանգույցներ և ինտերնետը: Փոփոխություններ են կատարվում «Մինչև 2020 թ. ՌԴ պաշտպանության պլանի» մեջ: Անցկացվում են զորավարժություններ, որտեղ մշակվում է Թուրքիայի հետ բախման սցենարը: Թուրքերը ևս զորավարժություններ են անում, պահուստայինների հավաք կազմակերպում: Ավելին՝
2016-ի սպառնալիքների թվում է իրավիճակի հնարավոր սրումը Լեռնային Ղարաբաղում: Զեկույցն արձանագրում է, որ վերջին շրջանում այնտեղ հաճախակի են դարձել փոխհրաձգությունները, այդ թվում` հրետանու կիրառմամբ, իսկ հակամարտության կողմերն իսկական սպառազինության մրցավազք են բացել: Իրադարձությունների նման զարգացումը կարող է կտրուկ հակադրել Մոսկվայի և Բաքվի շահերը` ընդհուպ մինչև միջամտություն պատերազմին Երևանի կողմից և 2008 թ. «վրացական սցենարի» կրկնություն: Իսկ դա հղի է հարաբերությունների էլ ավելի վատթարացմամբ Թուրքիայի հետ, քանի որ Մոսկվան ու Անկարան սատարում են հակամարտության տարբեր կողմերին` Հայաստանին և Ադրբեջանին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ