«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սիրիական բանակի հարվածները ԻՊ-ին առեղծված են Օբամայի համար

Սիրիական բանակի հարվածները ԻՊ-ին առեղծված են Օբամայի համար
29.03.2016 | 11:49

Դեռ մինչև սիրիական կառավարության զորքերի Պալմիրան գրավելը, ԻՊ-ից ազատագրվելու հեռանկարը ծափեր ու թեթևության զգացում էր առաջացնում ամբողջ աշխարհում՝ գրում է Պատրիկ Մակդոնելը The Los Angeles Times-ում: Սակայն Օբամայի վարչակազմին ու նրա դաշնակիցներին առասպելական քաղաքի ազատագրումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերով ու տասնյակ ռուսական ավիահարվածների աջակցությամբ՝ երկընտրանքի առաջ կանգնեցրեց՝ Վաշինգտոնը բոլոր ջանքերը գործադրում էր, որ ԻՊ-ի դեմ պայքարը ներկայացնի ԱՄՆ-ու իր դաշնակցների նախագիծ, իսկ Մոսկվային մեղադրի "չափավոր" ապստամբների դեմ հարձակումների մեջ՝ ահաբեկիչների դեմ պայքարի փոխարեն: Պալմիրան բոլորովին այլ պատմություն բացեց: Սպիտակ տունը, որ երկար տարիներ չի կարողանում տեղում արդյունավետ գործընկերներ գտնել և Ասադին գահընկեց անելու կոչեր է անում, դժվարանում է ընդունել ԻՊ-ի դեմ պայքարի հաջողությունները, որոնց հասնում են Ասադն ու իր դաշնակիցները՝ ռուսներն ու իրանցիները: Անցած տարվա մայիսին, երբ ԻՊ-ը շրջապատեց Պալմիրան, պրոամերիկյան ավիացիոն կոալիցիան, որ այդ պահին արդեն 18 ամիս ռմբահարում էր ԻՊ-ին, ոչինչ չձեռնակեց, որ կանխի ահաբեկիչների հարձակումը պատմական քաղաքի վրա, որ մնում էր սիրիական հատուկ ծառայությունների հույսին: ԱՄՆ-ի վերաբերմունքը Պալմիրային խիստ տարբերվում է 2014-2015-ին Քոբանիի շատ ակտիվ ռմբակոծումներից քուրդ ապստամբների անունից, որ Վաշինգտոնի դաշնակիցներն էին ԻՊ-ի կատաղի հարձակումների դեմ: Պատճառը մասամբ այն էր, որ սիրիական կոնֆլիկտը վերածվել էր բազմակողմ միջնորդավորված պատերազմի, խիստ բարդացնելով ԻՊ-ի դեմ պայքարը: Ասադն ու ռուսները վաղուց են հաստատում, որ սիրիական ներկա կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր հենարանն է Սիրիայում, սակայն Օբամայի վարչակարգը առաջադրում է հակառակ փաստարկը՝ Վաշինգտոնի կարծիքով՝ Ասադը մագնիս է իսլամիստ ահաբեկիչների համար, ղեկավար, որ 2011-ի փողոցային բողոքները դաժան ճնշելով՝ պատերազմ հրահրեց և Սիրիա ներքաշեց զինյալների ամբողջ աշխարհից: ԱՄՆ-ը պնդում էր, որ հենց Ասադը հեռանա, Սիրիան կդադարի գայթակղիչ լինել ջիհադականների համար: Առասպելական Պալմիրայի ազատագրության կադրերը սիրիական կառավարության զորքերով, որ վառում են ԻՊ-ի դրոշները, հակառակն է վկայում:
Պատրկ Մակդոնել, Los Angeles Times


Հ.Գ. Սիրիայից վռնդվելով ԻՊ-ը հարկադրված է նահանջել Իրաք: Բայց դա չի նշանակում, որ ահաբեկիչները կմնան գործողությունների մարտադաշտում: Ամենայն հավանականությամբ՝ նրանք փոխում են մարտավարությունը և բուն հարվածի թիրախ է դառնում Եվրոպան: ԻՊ-ի մասնաճյուղերի չեզոքացման համաեվրոպական ջանքերը հանգեցրել են տագնապալի բացահայտման՝ Եվրոպայում գործում է ահաբեկչական ցանց, որի ընդգրկումը իշխանությունները նոր միայն փորձում են գնահատել՝ գրում է The Wall Street Journal-ը: Համենայն դեպս՝ Փարիզի ու Բրյուսելի ահաբեկչություններից հետո նրանք կարող են հաջողության հասնել եվրոպական մյուս մայրաքաղաքներում՝ ներառյալ Բեռլինն ու Հռոմը: Փարիզում ու Բրյուսելում ահաբեկչության մասնակիցների ու կազմակերպիչների հետքերը տանում են Ռոտերդամ, Իտալիա, գուցե նաև այլ քաղաքներ: Ամենամեծ հարվածի տակ են այն քաղաքները, որ ընդունել են միգրանտների: ՛՛Մամա Մերկելի՛՛ գործերը իսկապես կարող են շատ վատանալ, եթե հաստատվեն տեղեկությունները, որ փախստականների անվան տակ Եվրոպան հեղեղել են ահաբեկիչները, ու նրանք տեղում շատ արագ կապեր են հաստատում վաղուց Եվրոպայում բնակվող ազգակիցների հետ: Այսպես արաբական գարունը վերածվում է հիբրիդային պատերազմի՝ բոլորը բոլորի դեմ, որը հաղթողներ չի ունենալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ