«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռուսաստանը Սիրիայում ռևանշ է վերցնում սառը պատերազմում պարտության համար

Ռուսաստանը Սիրիայում ռևանշ է վերցնում սառը պատերազմում պարտության համար
28.03.2016 | 11:23

Ռուսաստանի ուժեղացումը Մերձավոր Արևելքում պայմանավորված է տարածաշրջանում Արևմուտքի ներկայությամբ՝ Libération-ին ասել է Ֆրանսիայի Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Համիդ Բոզարսլանը: Նա գտնում է, որ սիրիական ճգնաժամի ժամանակ Կրեմլը ցուցադրեց ջանքերը մոբիլիզացնելու ունակությունները, որ դրսևորվել էին XVIII և XIX դարերում՝ դեպի տաք ծովեր ելքի համար պատերազմներում, Միջերկրական ծովում ներկայության, արևելյան քրիստոնյաների ու ուղղափառների պաշտպանության համար: ԵՄ-ն և ԱՄՆ-ը ի վիճակի չեն լուծել համաշխարհային քաղաքականության հարցերը, որը Ռուսաստանին թույլ է տալիս ռևանշ վերցնել սառը պատերազմում պարտության համար: Փորձագետը գտնում է, որ Սիրիան կկորցնի պետականությունը, ավերակներում կհիմնավորվեն ԻՊ-ի զինյալները, Սիրիական Քուրդիստանը և Ալավիստանը, որ կստեղծվի ծովափին ու իր կազմում կներառի Դամասկոսը, Հոմսը, գուցե և Ալեպոն: Սիրիայի պատերազմը շարունակվեց Եմենում, Իրաքում, Լիբանանում, Լիբիայում: Այս կոնֆլիկտներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, բայց բոլորը կապված են իրար հետ: Սիրիայի արաբական հանրապետությունից արդեն հեռացել են 11-12 միլիոն քաղաքացիներ՝ երկրի բնակչության կեսը: Ասադի կլանն ի վիճակի չէ կանխել պետականության տրոհումը, իսկ բնակչությունն ավելի շատ է զգում շիայական համայնքի աջակցության կարիքը: Համիդ Բոզարսլանը քրդական հարցի մասին գրում է, որ արաբ մտածող Իբն Խալդունի խոսքով՝ պատմությունը գրում են միայն այն ժողովուրդները, որ նախկինում տարբեր պատճառներով հայտնվել են հետնաբակերում: Այդ բանաձևը վերաբերում է և քրդերին: Սակայն նրանց քաղաքական, վարչական ու տնտեսական ինստիտուտները շատ փխրուն են: Առավելևս Քուրդիստանը սահմանակցում է Թուրքիային ու Իրանին: Մինչև 2014-ին ԻՊ-ի հարձակումը Իրաքի ու Սիրիայի քրդերը կարծում էին, որ բռնությունը չի սպառնում իրենց գոյությանը, նրանք իրենց փորձում էին հին աթենացիների դերում, բայց ստիպված դարձան սպարտացիներ:
Libération


Հ.Գ. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր երկիրը չափազանց փոքր է դաշնային դառնալու համար: Ֆրանսիայի պատվիրակության անդամ Նիկոլա Դյուիկը հանդիպումից հետո պատմել է, որ Ասադը դեմ է երկրի մասնատմանը, նա գտնում է, որ հանրությունները երկրի ներսում շատ սերտ են միմյանց հետ կապված՝ դաշնային դառնալու համար: Ասադն ընդգծել է, որ սիրիացի քրդերի դաշնային երկիր դառնալու առաջարկը վատ գաղափար է: Նա վստահ է, որ Դամասկոսի կենտրոնական իշխանությունը պետք է գլխավոր դերը կատարի Սիրիայում: Ասադը հնարավոր է համարում, որ որոշ տարածքներ կարող են ինքնավարություն ստանալ: Մարտի 17-ին քրդերը Սիրիայի հյուսիսում երեք նահանգներում հայտարարել էին ինքնավարություն ու դաշնային կառավարում: Նրանք դեմ էին գնացել Դամասկոսի ու Անկարայի նախազգուշացումներին, որ դեմ են միակողմանի քայլերին: Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ քրդերի քվեարկությունը չունի ոչ օրինական, ոչ քաղաքական հիմքեր: Միաժամանակ՝ ակնհայտ է, որ քրդերը այդ քայլին չէին գնա՝ առանց ռուսների ու ամերիկացիների նախնական համաձայնությունն ունենալու: Ինչ-որ փոփոխություն եղավ ծրագրերում և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Մոսկվա հաստատեց, որ Սիրիան կմնա միասնական պետություն, հարց է՝ Ասադի ճակատագիրը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ