«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սիրիայից Բրյուսել

Սիրիայից Բրյուսել
24.03.2016 | 11:00

Իշխանությունները մի քանի ամիս զգուշացնում էին իսլամիստների ահաբեկչական գրոհների հավանականության մասին Բրյուսելում, սակայն դա չնվազեցրեց ցնցումը, երբ երեքշաբի առավոտյան կանխատեսումներն արդարացան՝ գրում է The Wall Street Journal-ը: Կատարվածի առաջին արձագանքը գայթակղությունն է մատնանշելու բելգիական իրավապահ համակարգի բազում ու լավ հայտնի թերությունները, և երկրի իշխանություններն արժանի են այդ քննադատությանը: Անարդյունավետ համակարգումը խանգարում է ոստիկանության բազում տեղական ու դաշնային դեպարտամենտներին հետևելու ահաբեկչական և կազմակերպված հանցավորության այլ խմբավորումների: Սակայն ահաբեկչություններում, որ եղան Բրյուսելում, իսկ մինչ այդ Փարիզում ու Սան Բեռնարդինոյում (Կալիֆոռնիա), նախ և առաջ մեղավոր են արևմտյան երկրների արտաքին քաղաքականության ձախողումները Սիրիայում: ԻՊ-ի հետ կապված ահաբեկիչներին արևմտյան կառավարությունները նախ անտեսում էին, իսկ հիմա հայտարարում են «դեգրադացվող ու կործանվող», իսկ նրանք ահաբեկչություն ահաբեկչության հետևից են կազմակերպում Արևմուտքում: Եվրոպան, կարծես, վճռել է և հետայսու էլ պատրաստվում է խնդիրը համարել ոստիկանական և մտադիր չէ ավելի մեծ ռազմական գործողություններ ձեռնարկել Սիրիայում: Այո, իրավապահ համակարգն իր տեղն ունի հակաահաբեկչական ռազմավարության մեջ, բայց նրա դերը սահմանափակ է: Բրյուսելի իշխանությունները մի քանի օրով նոյեմբերին արդեն փակել էին մետրոն, բայց քաղաքը չի կարող մշտապես փակված ապրել: Քանի դեռ Արևմուտքը պատրաստ չէ պայքարելու ահաբեկչության աղբյուրի հետ, երեքշաբթի առավոտյան Բրյուսելում սպանվածները վերջին զոհերը չեն լինի:

The Wall Street Journal

Հ.Գ. Կարճ-կոնկրետ, իսկ հետո՞: Արաբական գարունը դառնալու է այսօրվա Եվրոպայի մայրամո՞ւտը: Իր պատմության մեջ Եվրոպան քանիցս ապացուցել է, որ ցանկացած մայրամուտի հաջորդում է լուսաբացը, ե՞րբ ու ի՞նչ փոփոխություններ են լինելու: Եկող տարի Արևմուտքում ընտրական մեծ շրջան է՝ ո՞ր ուժերը կգան իշխանության ու ի՞նչ կփոխվի Հին աշխարհում, երբ ասպարեզից հեռանան Օբաման, Օլանդը, Մերկելը, գուցե նաև Քեմերունն ու մյուսները, որ այսօր ձևավորում են ԱՄՆ-ի ու ԵՄ օրակարգը ու կյանքի են կոչում համաձայնագրեր ու որոշումներ, որոնց հետ համաձայն չէ ընտրողը: Արաբական գարունը նույնականացման խնդիր դրեց ոչ այնքան ու ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև՝ Արևմուտքի առաջ: Ահաբեկչությունները այդ նույնականացման մասն են, որ ստիպում են փոխել ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականությունը: Որքան արագ, այնքան՝ անվտանգ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ