«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռուսաստան և Եվրոպա՝ մղձավանջներ և իրականություն

Ռուսաստան և Եվրոպա՝ մղձավանջներ և իրականություն
23.03.2016 | 11:12

Ընկա՞վ Եվրոպան ռուսական գազից կախվածության որոգայթը: Ի՞նչ կլինի, եթե Մոսկվան դադարեցնի գազի մատակարարումը: Կանգ կառնի՞ կյանքը Արևելյան Եվրոպայում, ստիպված կլինի՞ Արևմուտքը Գերմանիայի գլխավորությամբ ցանկացած պայմաններում խաղաղության հասնել՝ հարց է տալիս BP-ի նախկին փոխնախագահ և բրիտանական կառավարության խորհրդական Նիկ Բատլերը Financial Times-ում: Նրա հոդվածը արձագանքն է ռուսական գազի մատակարարման հնարավոր դադարեցման «մղձավանջային սցենարների» քննարկմանը նվիրված սեմինարի, որ անցած շաբաթ կայացել է Քեմբրիջում:
Առաջին հերթին այդ կախվածությունը նվազագույնը փոխադարձ է՝ կարծում է Բատլերը և բացատրում, որ Եվրոպա մատակարարվող ռուսական գազը ոչ միայն եվրոպական ներմուծման 60 %-ն է, այլև ռուսական արտահանման 90 %-ը:
Երկրորդ՝ ռուսական գազային ոլորտը հիմա փոխհատուցող մատակարար է: 2015-ին Եվրոպայում գազի պահանջարկը 20 % քիչ էր, քան 10 տարի առաջ:
Երրորդ՝ նույնիսկ Արևելյան Եվրոպայի երկրներում, որ 100 %-ով կախված են ռուսական գազից, մատակարարման դադարեցումը չի հանգեցնի տնտեսական կոլապսի: Այդ պետություններում գազը օգտագործվող էներգակիրների փոքր մասն է:
Չորրորդ՝ փառաբանված շրջադարձը Արևելք՝ նախագահ Վլադիմիր Պուտինի թատերական այցով Չինաստան վիթխարի գործարքների կնքման համար, ավարտվեց գործնականում ոչնչով: Ռուսաստանը հազիվ թե եկամուտ ստանա Չինաստան մատակարարվող գազից մինչև 2025-ը: Գազը բոլորովին էլ զենք չէ, որով ռուսները ցանկացած պահի կարող են կրակել, եթե ընդհանրապես կրակեն:
Փաստը, որ իրավիճակը շուկայում մատակարարի ու սպառողի փոխկապվածություն է, չի վերացնում Ռուսաստանի մտադրությունների վտանգը կամ՝ որ Մոսկվան կարող է ապակայունացնել ՈՒկրաինայի տնտեսությունը, որպեսզի չբացառվի ուկրաինացիների լուրջ արտագաղթը հարևան եվրոպական երկրներ: Հաշվի առնելով, որ ԵՄ-ն չկարողացավ կարգավորել Սիրիայից միգրացիայի հարուցած խնդիրները, հարյուրավոր կամ հազարավոր հուսահատ ուկրաինացիների արտագաղթի հեռանկարն իսկական մղձավանջ է: Այդ պարագայում Եվրոպան, Գերմանիայի գլխավորությամբ, իսկապես կարող է խաղաղություն խնդրել կամ գոնե կայունություն ՈՒկրաինայի չեզոքացման հաշվին և Ռուսաստանի խոստումը՝ եվրոպական գազային շուկայում պաշտպանված մասնաբաժին ունենալու:
Բայց այդ մղձավանջային սցենարը միակը չէ ընթացիկ իրավիճակում: Իրականում Ռուսաստանը եվրոպական էներգետիկ շուկայի կարիքն ավելի շատ ունի, քան Եվրոպան՝ ռուսական գազի: Մղձավանջները հաճախ հիմնվում են կեղծ վախերի վրա և գուցե Ռուսաստանը ինչ-որ ժամանակ դառնա նորմալ երկիր: Դա հնարավոր է, բայց տեսնելով՝ ինչպես է Ռուսաստանն իրեն պահում Թուրքիայի հետ (որտեղ գազի գինը մի քանի անգամ բարձրացել է և մատակարարման պայմանագրերը խզվել են), որպեսզի պատժի թուրքերին Սիրիայի նկատմամբ նրանց վերաբերմունքի համար, նորմալ երկիր դառնալուց և վստահության արժանանալուց դեռ շատ հեռու է:
Նիկ ԲԱՏԼԵՐ, Financial Times


Հ.Գ. Ինչո՞ւ է Քեմբրիջում քննարկվել հենց այդ հարցը և ինչո՞ւ միգրանտներով ու ահաբեկչություններով տարտղնված, Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով խոսող Եվրոպան հանկարծ հիշել է Կրեմլի գազային զենքը ու որոնում է այդ զենքից պաշտպանվելու միջոցներ: Կամ՝ եվրոպացիները պարապ են մնացել, կամ՝ պատրաստվում են ինչ-որ նոր իրավիճակի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ