«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իտալիան մարտահրավեր է նետում Հյուսիսային Եվրոպային

Իտալիան մարտահրավեր է նետում Հյուսիսային Եվրոպային
27.02.2016 | 10:06

Ադրիատիկից է սկսվում Մետաքսի նոր ճանապարհը՝ գրում է Պաոլո Բարոնին La Stampa-ում: Իտալիան Ադրիատիկից մարտահրավեր է նետում Պիրեյին, Ստամբուլին ու Հյուսիսային Եվրոպայի հսկաներին՝ Ռոտերդամին ու Անտվերպենին: Իտալիան մտադիր է դառնալ Եվրոպայի ու Չինաստանի միջև առևտրափոխանակության մեծ խաբ՝ ստեղծելով ցանց, որ կներառի Վենետիկը, Տրիեստը, Ռավեննան: Համագործակցությունը Չինաստանի հետ առավել ակտիվ է դառնում՝ անցյալ տարի Իտալիան Մեծ Բրիտանիայից հետո Եվրոպայում երկրորդն էր չինական ներդրումների ծավալով (8 միլիարդ եվրո): Պեկինը դիմել է Հռոմին՝ նախագծերի ստեղծման առաջարկով, որ կարող է իրականացնել տնտեսական դիվանագիտության՝ վերջին տասնամյակների ամենամեծ ծրագիրը՝ «XXI դարի Մետաքսի ճանապարհ» անունով: Այդ նախագծի կենտրոն կարող է դառնալ միայն Վենետիկը: North Adriatic Port Association (Napa)-ի մշակած ծրագրով նախատեսվում է ստեղծել նավահանգստային offshore/onshore համակարգ՝ բազմանպատակ պլատֆորմներով Վենետիկի Մալամոկո նավահանգստում: Ենթակառույցը պետք է ստեղծվի ափից 8 մղոն հեռու, որտեղ խորությունը 20 մետրից պակաս չէ: Ցամաքում կկառուցվեն հինգ պահեստարաններ՝ երեքն Իտալիայում (Մարգերա, Ռավեննա, Տրիեստ), մեկը` Սլովենիայում (Կոպեր), մեկը` Հորվաթիայում (Ռիեկա): Այդ հինգ նավահանգիստները կսպասարկեն Mama Vessels նավատորմի նավերը, որ հարմարեցված են չինական մեծ բեռներ փոխադրելու համար: Նավահանգստային նոր համակարգը թույլ կտա արագացնել բեռնափոխադրումները Հեռավոր Արևելքի և Եվրոպայի կենտրոնի միջև: Շանհայ-Հյուսիսային Ադրիատիկա երթուղին 2000 կիլոմետրով կարճ է Շանհայ-Համբուրգ երթուղուց: Նախագծի արժեքը 2,2 միլիարդ եվրո է: Վենետիկի նավահանգստի նախագահ Պաոլո Կոստան ասել է, որ իտալական նախագիծը հետաքրքրություն է հարուցել Շանհայի ու Նոնբոյի նավահանգիստներում, CССG Group շինարարական ընկերությունում, Չինաստանի չորս խոշոր բանկերից մեկում՝ ICBC China-ում: Նախագիծը հետաքրքրել է նաև ավստրալիական ֆինանսական հսկա Macquaire-ին, պատրաստ է ֆինանսավորել նաև Չինաստանի կառավարությունը:
Պաոլո ԲԱՐՈՆԻ, La Stampa


Հ.Գ. Առաջարկ Հայաստանի կառավարությանը՝ քանի որ ոչ մի անկյունից չի հաջողվում Չինաստան-Հայաստան ճանապարհ գտնել ցամաքով, Մետաքսի մեծ ճանապարհի ծովային երթուղուն փորձեք միանալ Վենետիկով: Պարսից ծոցից հույսներդ կտրեք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ