«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անկարան մեղադրում է ընդդիմությանը, Իրանին, Ռուսաստանին, Եվրամիությանը և համաշխարհային բանկիրներին

Անկարան մեղադրում է ընդդիմությանը, Իրանին, Ռուսաստանին, Եվրամիությանը և համաշխարհային բանկիրներին
09.01.2016 | 20:34

Թուրքիայում վախը վերածվել է քաղաքական «հաղթանակի» երաշխիքի: «Արդարություն և զարգացում» կուսակցության «Եթե մենք չլինենք, հավատ չի մնա, երկիրը միակուսակցականության կվերադառնա» կարգախոսն արդյունավետ աշխատեց, իսկ գլխաշորերը, որոնց համար իշխանությունն այդքան պայքարեց, այլևս պարտադիր չեն լինի: Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և նրա կողմնակիցներն այնքան դատափետեցին «աշխարհիկ անաստված տրամադրությունները», որ վերջին 10-15 տարում իրենց հետևից տարան պահպանողական ընտրողին, որ չի ցանկանում խաղից դուրս մնալ:
Բայց ժողովրդավարական ընտրությունները ազարտային խաղեր չեն, որտեղ հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողն ամեն ինչ կորցնում է: Ընտրությունները կրում են ունիվերսալ արժեքներ, պատասխանատվություն փոփոխությունների համար, որ կկատարվեն իրավական օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում: Ի՞նչ է սպասվում Թուրքիային: Կսկսվի՞ «վերականգնումը», որ նշանակումից հետո խոստանում էր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Կվերադառնա՞ անհարմար օրենսդրությունը, որ արդեն 2-3 տարի փորձում են մշակել ու փոփոխել: Անկախ ու անաչառ կլինե՞ն դատական իշխանությունն ու Սահմանադրական դատարանը, Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհուրդը: Կնվազի՞ ճնշումը, հասարակությունը ուշքի կգա՞ 2013-ի դեկտեմբերի 17-25-ի դեպքերից: Ո՞վ կպայքարի կոռուպցիայի դեմ: Կկարողանա՞ Հաշվիչ պալատը աուդիտ անցկացնել:
Թուրքիայի կառավարությունը նախընտրում է իրեն վերագրել միայն հաջողությունները, իսկ իր պարտությունները «հանձնում է» ընդդիմությանը: Իշխանության քննադատների ցանկը բավականին մեծ է և ամեն անգամ լրացվում է՝ ըստ իրավիճակի: Պարզվում է, որ արտաքին ուժերի հետ լեզու գտնելն իսլամիստների կառավարության համար խնդիր չէ և եթե հարկ լինի, հեշտությամբ «ծնկի կբերի» Իսրայելին, Ռուսաստանին, Իրանին, համաշխարհային բանկային լոբբիին և Եվրամիությանը: Այս ուղերձներն են հղվում ժողովրդին:
ԱԶԿ-ի տրամաբանությանը հետևելով՝ երկրում գործում են շատ հզոր զուգահեռ ուժեր, որ մշտապես Անկարային մղում են սխալներ գործելու: Նրանք «այնքան հզոր են», որ արդեն երկու տարի պետությունը պայքարում է նրանց դեմ, «ներթափանցել է», ինչպես նախագահն է ասում, «նրանց բոլոր որջերը, վերահսկում է բոլոր տները, ընտանիքներին ու նույնիսկ զավակներին, բայց զուգահեռ ուժերը ստիպում են ԱԶԿ-ին սխալներ գործել, սխալ որոշումներ ընդունել, ներգործում են մտքերի վրա»: Որքան էլ տխուր է, բայց ժողովրդին ստիպել են հավատալ այս անհեթեթությանը: Նույնիսկ «Դողան Գրուպ» մեդիահոլդինգը, որ մինչև վերջերս պահպանում էր դատողությունների անկախությունը և ասում էր, որ «ավելի մեծ զառանցանք լինել չի կարող», սկսել է իր հոդվածներում օգտագործել «այս ամենը զուգահեռ պետության արածներն են» արտահայտությունը՝ ձգտելով տեղ ունենալ նախագահական կամ մերձնախագահական մամուլի շրջանակներում: Մարդիկ չեն քննադատում «Դողան Գրուպին» շրջադարձի համար, հակառակը, անձնական արդարացումներ են գտնում. «Ի՞նչ անեն, նրանց վիթխարի տուգանքներ ու ստուգումներ են սպասում, հիմա սեփական անկախությունը պաշտպանելու և հոխորտալու ժամանակը չէ»:
Ենթադրենք, որ «Հիզմեթ» շարժումը իրոք ներթափանցել է իշխող կուսակցություն, խաբել և կազմակերպել է կառավարության սկանդալային գործունեության բազում դրվագներ՝ սկսած 2013-ի դեկտեմբերի 17-24-ի կոռուպցիոն սկանդալից, ՈՒլուդերում խաղաղ բնակչության գնդակահարությունից, լրագրող Հրանտ Դինքի սպանությունից, «Էրգենեկոն» խնբավորման հակակառավարական դավադրության բացահայտումից, քրդական զինադադարի գաղտնի ենթատեքստից, Սիրիա ուղարկվող զենքը տանող բեռնատարները կանգնեցնելուց, կադրերի ընտրության, որակավորման ու նշանակման պետական կենտրոնում սկանդալից: Այդ դեպքում «Հիզմեթին» պետք է դատել: Բայց հիմա, երբ իշխանությունն «ազատվել է» «Ջեմաաթի» խառնակությունից, իրավական ու դատական համակարգը պետք է աշխատի օրենքով նախատեսված շրջանակներում: Բայց և ուժային կառույցները, և դատարաններն աշխատում են կառավարության ուժեղ ճնշման պայմաններում, որ վարում է իր հետ անհամաձայն մարդկանց՝ անմարդկայնությամբ աննախադեպ մարդաորս: Նպատակը նրանց դատելն ու պատժելը չէ, այլ բոլոր ուժերով լռել ստիպելը, բանտերում պահելը, ոչնչացնելը խոսքի ազատության և անկախ լրագրության գոյության ցանկությունը:
Ո՞վ է մշակել օրենքը, որով լրագրողներին «հայրենիքի դավաճան» են հայտարարում կառավարության ցանկացած քննադատության, «Սիրիայի սքանչելի քաղաքական քարտեզի» համար: Ո՞ր զուգահեռ լոբբին է հնարել իր ձախողվածությամբ ու անիմաստությամբ հրեշավոր քաղաքականությունը: Մի՞թե մենք նույն իրավիճակում չենք մյուս հարևանների հետ: Թուրքիայի դեսպանները հետ են կանչված Մերձավոր Արևելքի հինգ կարևորագույն երկրներից: Անկարան տարաձայնություններ ունի բոլոր նախկին դաշնակիցների հետ: Չզարմանաք, եթե շուտով պետության ղեկավարները սկսեն ասել, որ ռուսական ինքնաթիռը խփել են ռազմաօդային ուժեր ներթափանցած զուգահեռ կառույցները կամ (ծայրահեղ դեպքում)՝ նրանց աղոթքները:
2015-ի նոյեմբերի 29-ին Բրյուսելում կայացավ ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվեց փախստականների վերահսկողության հարցը: Հանդիպումը 3 ժամ տևեց, արդյունքում համաձայնագիր ստորագրվեց՝ ավարտի բաց ժամկետով: ԵՄ 28 երկրներ խոսք տվեցին օգնել Թուրքիային կայունացնել Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից միգրանտների հոսքը, որոնց թիվը 2015-ի հունվարից հասել է 1 միլիոնի: Փախստականների ամենահզոր ալիքը գալիս է Սիրիայից՝ լուրջ ճնշում գործադրելով ԵՄ ամենափխրուն պետության՝ Հունաստանի վրա: Աթենքը հարկադրված է վերահսկել միգրանտներին ու գրանցել նրանց՝ ծովային սահմանի 15 հազար կլիոմետր երկարութամբ, բայց երկիրը դժվարությամբ է պաշտպանում ԵՄ սահմանը: Թուրքիայում արդեն կան 2,5 միլիոն փախստականներ Սիրիայից: Մինչև այսօր Անկարան չի ձեռնարկել որևէ ջանք, որ նրանք չցանկանան հեռանալ, մենք չենք կասեցնում նրանց տեղաշարժը հունական կղզիներ: Միգրանտների փոխադրումը հանցավոր բիզնես է, որից շահում են և փոխադրողները, և գործընթացի մյուս մասնակիցները: Գյունտեր Ֆերխոյգենը՝ ընդլայնման հարցերով նախկին եվրահանձնակատարը, որ բոլորից լավ գիտի Թուրքիա-ԵՄ փոխհարաբերությունները, նոյեմբերի 29-ին «փախստականների ճգնաժամը» կարգավորող փաստաթղթի ստորագրումից հետո ասաց, որ ադ քայլը Թուրքիային չի մոտեցնի ԵՄ-ին անդամակցելուն:

Արիֆ ԱՍԱԼԻՕՂԼՈՒ, REGNUM


Հ.Գ. Քանի՞ «զուգահեռ իրականություն» կա Թուրքիայում՝ «Հիզմեթը», Գյուլենն ու գյուլենականները, քրդերը, Օսմանյան կայսրությունը վերականգնելու ուրվականը, քանի՞ ուղղութամբ է ԱԶԿ-ն պայքարում հանուն իշխանության պահպանության և իսկապե՞ս ԱԶԿ-ն ընտրողները հավատում են ԱԶԿ-ին: Նույնիսկ Էրդողանն այս հարցերի պատասխանը չունի: Փոխարենը Թուրքիայի նախագահն ունի ցանկացած իրավիճակից իր համար օգուտ քաղելու սովորություն և կարողանում է վստահեցնել թուրք ընտրողին, որ հենց դա է իրեն պետք: Վախեցա՞ծ, պահպանողակա՞ն, մոլորվա՞ծ՝ այդ ընտրողը Էրդողանի համար ապահովեց ԱԶԿ-ի հաղթանակը և քաղաքական իշխանության ամրապնդումը՝ կիսապատերազմող տարածաշրջանում, որը ինքնին զուգահեռ իրականություն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ