«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ֆրանսիա-Վենեսուելա-Հայաստան՝ դեկտեմբերի 6

Ֆրանսիա-Վենեսուելա-Հայաստան՝ դեկտեմբերի 6
08.12.2015 | 12:31

Ազգային ճակատի մաքուր հաղթանակը Ֆրանսիայի տեղական ընտրություններում ապացուցում է, որ կուսակցությունն այլևս ընդդիմադիր ուժ չի համարվում, որը լրջորեն բարդացնում է ավանդական կուսակցությունների խնդիրը՝ գրում է շվեյցարական Le Temps-ը: Խոսքը միայն առաջին փուլի մասին է, դեռ քվեարկելու է ընտրողների 51 %-ը, իսկ մինչ այդ Ազգային ճակատը դարձավ Ֆրանսիայի առաջին կուսակցությունը, հանրապետականները մնացած երկու փուլերում կարող են փոխել վերջնական արդունքները: Բայց գաղափարը, որ հօգուտ Ազգային ճակատի քվեարկությունը բողոքի արտահայտություն է, այլևս քաղաքական իրականությունը չի արտահայտում: Ծայրահեղ աջ կուսակցությունն ընտրողները, որ ավելի ու ավելի շատ են դառնում, ուզում են նրան հանձնել իշխանության ղեկը: Խնդիրն այլևս նախընտրական ալյանսներով Լե Պենի կուսակցությանը խանգարելը չէ: Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ շրջաններում 41,2 % ձայն ստացած 26-ամյա Մարիոն Մարեշալ-Լե Պենի (Մարին Լե Պենի զարմուհին) ընտրությունը, որ չունի պրոֆեսիոնալ փորձ՝ բացի 2012-ի հունիսին Ազգային ասամբլեայում ընտրվելը, ապացուցում է, որ ամբողջ շենքն է լուրջ ճեղք տվել: Ազգային ճակատի պրոտեկցիոն տնտեսական գաղափարների անիրականալիությունը, քսենոֆոբիայի թույնը, քաղաքակրթությունների պատերազմը, սկանդալային հայտարարությունները՝ այս ամենը այլևս մղվել է երկրորդ պլան: Իրականությունից դժգոհությունն ավելի ուժեղ էր:
Տեղական ընտրությունների առաջին փուլից հետո Ֆրանսիան շոկի մեջ է: Ազգային ճակատի հաղթանակի առաջին «զոհը» Նիկոլա Սարկոզին է, որը ըստ էության իր ընտրողներին նետեց Մարի Լե Պենի գիրկը: Ֆրանսիան վճարում է Ֆրանսուա Օլանդի «քրոնիկ թուլության» համար: Տնտեսական ստագնացիա ապրող երկիրը դժգոհ է խարիզմայից զուրկ և արմատական բարեփոխումների անընդունակ կառավարությունից, փոփոխություններ է ուզում և քաղաքական հերթափոխը որոնում է Փարիզից ու ավանդական էլիտաներից դուրս: Քվեարկության առաջին փուլի գլխավոր դասը այդ իրականությունն է, որը ժխտելը, առավել ևս 2017-ի նախագահական ընտրություններից տարիուկես առաջ իբր խոսքը միայն տեղական ընտրությունների մասին է, չափազանց վտանգավոր է:


Ռիշար ՎԵՐԼԻ Le Temps
Հ.Գ. Պատկերն ամբողջացնելու համար՝ ասեմ, որ կիրակի օրը Ֆրանսիայի տեղական ընտրությունների առաջին փուլի արդյունքները հայտնի դարձան դեկտեմբերի 7-ին և համոզիչ հաղթանակ է տանում Ազգային ճակատը: Հինգերորդ հանրապետության 13 շրջաններից 6-ում ընտրողների մեծամասնությունը ձայն է տվել Մարի Լե Պենի կուսակցությանը՝ շրջանցելով իշխող սոցիալիստներին և Նիկոլա Սարկոզիի Հանրապետական կուսակցությանը:
Սոցիալիստներին չօգնեց և տարածքային բարեփոխումը, որով մտադիր էին կանխել Ազգային ճակատի հաղթարշավը, նրանք շրջանների թիվը ընտրություններից առաջ 22-ից դարձրին 13: Քաղաքական առաջին հաջողությանը Ազգային ճակատը հասավ դարասկզբին և դանդաղ մեծացնում է իր ընտրախավը: Բոլոր ընտրությունները Ֆրանսիայում անցնում էին նույն սցենարով՝ առաջին փուլում յուրաքանչյուրն իր համար, երկրորդ փուլում՝ բոլորը ուլտրաաջերի դեմ: Դեկտեմբերի 6-ի ընտրությունները Ազգային ճակատին «ճգնաժամային հաղթանակ» բերեցին: Վարչապետ Մանուել Վալսը, քաղաքական պատշաճությունը մոռացած՝ հայտարարեց, որ որևէ դեպքում Ազգային ճակատին չի կարելի մոտ թողնել իշխանությանը, 13 շրջաններից անգամ մեկում նրանց իշխանության գալը նշանակելու է հանրապետական արժեքների և առաջին հերթին՝ մարդու իրավունքների կորուստ: Մանուել Վալսի նման, սակայն, չի մտածում ֆրանսիացիների մեծամասնությունը: Նրանք հանրապետական արժեքներից գերադասում են ապահովությունն ու անվտանգությունը և Մարի Լե Պենի կուսակցության աննախադեպ հաղթանակի պատճառը անդեմ սոցիալիստները չեն, այլ՝ Փարիզի ահաբեկչությունները:
Կիրակի օրը Վենեսուելայում խորհրդարանական ընտրություններ էին, հաղթեց ընդդիմությունը: Նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդունեց նրանց հաղթանակը:
Ֆրանսիա-Վենեսուելա-Հայաստան՝ գտեք երեք նմանություն ու երեք տարբերություն Ֆրանսիայի տեղական, Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններում ու Հայաստանի սահմանադրական հանրաքվեում: Եվ չասեք, թե մերն ուրիշ է: Մենք ենք մեր երկրին վերաբերվում իբրև ուրիշի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ