Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ինդոնեզիայում ահաբեկիչների են ձերբակալել

Ինդոնեզիայում ահաբեկիչների են ձերբակալել
03.05.2013 | 14:39

Ինդոնեզիայի իշխանությունները ձերբակալել են 2 տղամարդու, ովքեր կասկածվում են Ջակարտայում Բիրմայի դեսպանատան վրա ծրագրած հարձակման համար։ Ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կասկածյալներին ձերբակալել են երեկ ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացել նրանց գտնվելու վայրի վերաբերյալ։
Ձերբակալման պահին տղամարդկանց մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որտեղ կար 7 ինքնաշեն պայթուցիկ սարք։
Նախնական տվյալներով, վերջիններս պատրաստվում էին պայթեցնել Բիրմայի դեսպանատունը, քանի որ այս երկրում ճնշումներ են գործադրվում մահմեդականների նկատմամբ։
Նշենք, որ օրերս Բիրմայում դարձյալ բախումներ են բռնկվել մուսուլմանների և բուդդիստների միջև, ինչի արդյունքում 1 մարդ մահացել է, ավելի քան 10-ը՝ վիրավորվել։

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ