Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Շվեդներին շարունակում ենք զարմացնել

Շվեդներին շարունակում ենք զարմացնել
23.04.2013 | 16:28

Լրատվական կայքերում և թերթերի առաջին էջերում տեղ գտած ԵԽԽՎ շվեդ պատգամավոր, ԵԺԿ անդամ Մարիետա Փյուրբեյ Լունդինի լուսանկարն ու նրա ելույթը ՀՀ նախագահի ընտրությունների մասին ինձ ստիպեց քրքրել ինտերնետային կայքերի արխիվն ու հետահայաց կարդալ նրա` 2008-ի այս օրերին ԵԽԽՎ-ում ունեցած մեկ այլ ելույթ: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր շվեդ պատգամավորը զարմացրել է իր անկողմնակալությամբ և երևույթներն անաչառ դիտարկելու ունակությամբ:
2008-ին ԵԽԽՎ շվեդ պատգամավորը հայտարարել էր, որ ինքը բազմաթիվ դիտորդական առաքելություններ է իրականացրել, սակայն այդքան մեծաթիվ ընտրախախտումներ միայն Հայաստանում է տեսել: Մարիետա Փյուրբեյ Լունդինին զարմացրել էր այն փաստը, որ խախտումներ արվում էին նույնիսկ միջազգային դիտորդների աչքի առջև: Այն օրերին տիկին Լունդինը զարմացել և հիասթափվել է, որ ոստիկանը չի թույլատրել լուսանկարելու ՀՀ Ազգային ժողովի շենքը:
Երեկ ԵԽԽՎ-ում ելույթ ունեցած Մարիետտա Փյուրբեյ Լունդինը կրկին խոսել է դիտորդական առաքելության ընթացքում իր նկատած ընտրախախտումների մասին՝ նշելով, որ ընտրական հանձնաժողովների նախագահները շատ հաճախ չէին ստուգում ընտրողների ինքնությունը և շատ հազվադեպ էին ստուգում անձնագրերի վերջին էջում կնիքի առկայությունը: Տիկին Լունդինը կրկին անդրադարձել է 2008-ի ընտրություններին՝ հիշեցնելով դրանց ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումները և Մարտի 1-ի տասը զոհերին: Նա հիշեցրել է, որ Մարտի 1-ի պատասխանատուները դեռևս չեն կանգնել արդարադատության առաջ:
«Եթե ցանկանում եք օգնել Հայաստանի քաղաքացիներին՝ անցկացնելու ժողովրդավարական ընտրություններ, պետք է ճիշտը խոսել»,- նշել է Մարիետտա Փյուրբեյ Լունդինը: Գրեթե նույն խոսքերն էր ասել նա սրանից հինգ տարի առաջ: Իսկ թե հինգ տարի անց ինչ է փոխվել՝ դժվար չէ նկատել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ