ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ես իմ երկրի վրա չեմ ժպտում

Ես իմ երկրի վրա չեմ ժպտում
14.04.2013 | 14:41

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Լեհաստան պաշտոնական այցի ժամանակ, անդրադառնալով 2008 թ. ռուս-վրացական պատերազմի հետաքննության վարչապետ Բիձինա Իվանիշվիլու նախաձեռնությանը` ասել է. «Երկու օր առաջ վարչապետն ընդգծեց, որ կսկսի 2008 թ. ռուս-վրացական պատերազմի հետաքննություն, սակայն միևնույն ժամանակ նա արդեն վճիռ է կայացրել, որի համաձայն՝ պատերազմը սկսել է իմ կառավարությունը։ Միայն պատկերացրեք, որ 1939 թ. սեպտեմբերին Գերմանիայի միջամտությունից հետո ոչ թե ինչ-որ լեհ շարքային քաղաքական գործիչ, այլ Լեհաստանի կառավարության ղեկավարը հայտարարեր, որ Լեհաստան Խորհրդային Միության ներխուժումը հրահրել են լեհերը։ Նման հայտարարությունը, բնականաբար, կարող է ժպիտ առաջացնել, սակայն ոչ ինձ մոտ, քանի որ դա վերաբերում է իմ երկրին»: Վրաստանի նախագահը հրաժարվել է հանձնաժողովի հետ համագործակցել:

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ