«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումը լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ին

ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումը լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ին
13.02.2013 | 12:50

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Փանետան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային նկրտումները լրջագույն սպառնալիք են ԱՄՆ-ի անվտանգությանը։ Պենտագոնի ղեկավարը, ելույթ ունենալով Փհենյանի կողմից երրորդ միջուկային փորձարկումից հետո, ԿԺԴՀ-ն համեմատել է Իրանի հետ։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները դատապարտել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ ԱԽ-ի հայտարարության մեջ ասվում է, որ կքննարկվի համապատասխան միջոցների կիրառման հարցը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեղի ունեցածն անվանել է ՄԱԿ-ի բանաձևերի կոպիտ խախտում, ինչպես նաև՝ ապակայունացնող սադրանք։
Երեքշաբթի Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ երրորդ ստորգետնյա միջուկային փորձարկումը հաջող է ընթացել։ ԿԺԴՀ-ն նշել է, որ այն ուղղված է ԱՄՆ-ի դեմ և ավելացրել, որ Փհենյանը կանգ չի առնի՝ սպառնալով, որ փորձարկմանը կարող են հետևել ավելի խիստ գործողություններ։

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ