ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ԱՄՆ-ն ձյան տակ է

ԱՄՆ-ն ձյան տակ է
09.02.2013 | 18:01

Երեկ ԱՄՆ հյուսիսարևելյան շրջաններին, որոնք դեռ ամբողջովին չէին վերականգնվել «Սենդի» փոթորկի ավերածություններից, պատուհասել է ձնաբուքը։ Ձյան ծածկույթի հաստությունը հասել է մինչև 90 սմ-ի։ Տարերքի էպիկենտրոնը Ռոդ Այլնդ, Քոնեքթիքութ, Նյու Յուրք, Մասաչուսեթս նահանգներում է։ Այս շրջանների բնակիչներին իշխանությունները խորհուրդ են տալիս տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Մասաչուսեթսի նահանգապետը հրահանգ է տվել դադարեցնել տրանսպորտային երթևեկությունը։ Այստեղ փակ են նաև բոլոր դպրոցները։ Քոնեքթիքութում ավելի քան 4000 ավիաչվերթ է հետաձգվել։
Ամերիկացի օդերևութաբանները հայտնում են, որ այս ձնաբուքը կարող է դառնալ ամենահզորը վերջին 35 տարվա ընթացքում։ Քամու ուժգնությունը որոշ շրջաններում հասնում է ժամում մինչև 120 կմ-ի։

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ