Այսօր Ջոն Քերիի առաջին աշխատանքային օրն է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Նա վաղ առավոտյան եկել է պետդեպարտամենտ, ելույթ ունեցել աշխատակիցների առջև։ Այսօր ոչ մի հանդիպում նրա օրակարգում նախատեսված չէ։
Հաղորդվում է, որ իր առաջին արտասահմանյան այցը Քերին կանի դեպի Մերձավոր Արևելք, որպեսզի վերականգնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Այդ այցի ընթացքում հնարավոր երկրները, որ կարող է այցելել Քերին, Իսրայելն ու Եգիպտոսն են։ Սպասվում է, որ մոտ ապագայում նա կլինի նաև Ռուսաստանում։