ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ասադ. Սիրիայի կոնֆլիկտի դադարեցումը կախված է Թուրքիայից

Ասադ. Սիրիայի կոնֆլիկտի դադարեցումը կախված է Թուրքիայից
29.01.2013 | 15:40

Եթե Թուրքիան դադարեցնի իր սահմանով գրոհայինների և զենքի անցկացումը, Սիրիայի հակամարտությունը կավարտվի երկու շաբաթից։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արաբ հանրության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Սիրիայի առաջնորդը հայտնել է, որ հանրապետության զինված ուժերը մեծ նվաճումներ են արձանագրել ռազմական գործողություններում և հասել են արմատական շրջադարձի, ինչի արդյունքները ակնառու կլինեն շատ շուտով։ ՙՍիրիական բանակը ճգնաժամի 22 ամիսների ընթացքում գրոհայիններին թույլ չի տվել ամբողջությամբ գրավել և ոչ մի շրջան՚,- ընդգծել է Ասադը՝ նշելով, որ նրանց գործողությունները ծավալվում են հիմնականում Թուրքիայի, Հորդանանի և Լիբանանի հետ սահմանային շրջաններում։ Ըստ նախագահի՝ Դամասկոսում իրավիճակը սրելու գրոհայինների բոլոր ջանքերը տապալվել են։

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ