Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Պան Գի Մուն. Մալիի ռազմական գործողությունն այլընտրանք չունի

Պան Գի Մուն. Մալիի ռազմական գործողությունն այլընտրանք չունի
23.01.2013 | 11:10

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ ներկայում Մալիի ռազմական գործողությունն այլընտրանք չունի, քանի որ երկրում գործող իսլամիստները չեն ցանկանում բանակցություններ սկսել կառավարության հետ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ անցած շաբաթ Մալիի մայրաքաղաք Բամակոյում բացվել է կազմակերպության համակարգող խորհուրդը, որի խնդիրն է շփման եզրեր գտնել հակամարտող երկու կողմերի միջև։ Մալիում հակամարտությունը սկիզբ է առել 2012թ. կեսերին, երբ զինվորականների խմբերը զինված բողոքի ակցիաներ բարձրացրին Բամակոյում։ Ստեղծված իրավիճակից օգտվեցին տուարեգներն ու զինված իսլամիստական խմբավորումները։ Նրանք անմիջապես վերահսկողություն սարհմանեցին երկրի մի մասի նկատմամբ։

Դիտվել է՝ 1149

Մեկնաբանություններ