Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Կոտ դ՚ Իվուարում եռօրյա սուգ է

Կոտ դ՚ Իվուարում եռօրյա սուգ է
02.01.2013 | 14:20

Կոտ դ՚ Իվուարի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել ավելի քան 61 մարդու մահվան պատճառով։ Վերջիններս մահացել են երկրի խոշորագույն Աբիջանա քաղաքի կենտրոնական մարզադաշտի մոտ ամանորյա տոնախմբության ժամանակ առաջացած իրարանցման ժամանակ։
Իրարանցումը սկսվել է երեքշաբթի առավոտյան քաղաքային մարզադաշտի մոտ, որտեղ մարդկան մեծ խումբ էր հավաքվել և դիտում էր ամանորյա հրավառությունը։
Զոհերի մեջ մեծ թիվ են կազմում 8-15 տարեկան երեխաները։ Մոտ 200 մարդ ստացել է վնասվածքներ։ Իրարանցման պատճառներն առայժմ անհայտ են, սակայն կառավարությունը խոստացել է հանգամանորեն ուսումնասիրել տեղի ունեցածը։

Դիտվել է՝ 1348

Մեկնաբանություններ