Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Վլադիմիր Պուտին. ԽՍՀՄ-ը վերականգնելու մեղադրանքը անհեթեթություն է

Վլադիմիր Պուտին. ԽՍՀՄ-ը վերականգնելու մեղադրանքը անհեթեթություն է
12.12.2012 | 12:47

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է մեղադրանքները, որ ինքը փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ին նման մի կառույց` այդ տեսակետները անվանելով «լիակատար անհեթեթություն»:

Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Հիլար Քլինթոնը նախկին խորհրդային հանրապետությունները տնտեսական միության մեջ ինտեգրելու Պուտինի նախաձեռնությունն անվանել էր քայլ դեպի տարածաշրջանի խորհրդայնացում: Դեկտեմբերի 10-ին ՌԴ նախագահը սկսված գործընթացը որակել է միանգամայն բնական, քանի որ «մենք ունենք ընդհանուր լեզու, հայտնի չափով ընդհանուր մենթալիտետ, ընդհանուր տրանսպորտային հաղորդակցություն և ընդհանուր էներգետիկ ենթակառուցվածքներ»:

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ