ՀՀԿ-ի «կոնկուրենտ ֆիրման» անչափ մանրակրկիտ է պատրաստվում նախագահական ընտրություններին, փորձում է ծածկել ողջ դաշտը թե՛ արտաքաղաքական վեկտորների, թե՛ ներքաղաքական կուսակցությունների, թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ լրատվամիջոցների, թե մտավորականների միջոցով: Դեռ երկու տարի առաջ նրանց ուղեղային կենտրոնները պնդում էին` Հայաստանում կարելի է նախագահ դառնալ երկու միլիարդ դոլարով:
Այժմ գործընթացի քաղաքական պասաժն ապահովելու համար «կոնկուրենտ ֆիրման» անում է ամեն ինչ, որպեսզի ընտրությունները երկու փուլով ընթանան, երկրորդ փուլի ժամանակ բողոքի ալիքը հասցնեն պիկին ու հաջողության հասնեն: Որպեսզի ունենան երկրորդ փուլ, նրանք փորձում են, որքան հնարավոր է, նախագահի շատ թեկնածուներ առաջադրել, որպեսզի ձայները փոշիանան: Գործընթացն արդեն իսկ սկսվել է, ինչը շատ ծիծաղելի չէր լինի, եթե «թեկնածուներին» տեսնելիս չբխկար հարցը` է՞ս ով ա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ