ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Եգիպտոսի նախագահը մեղադրվում է հեղաշրջման համար

Եգիպտոսի նախագահը մեղադրվում է հեղաշրջման համար
23.11.2012 | 12:50

Եգիպտոսի Սահմանադրական դատարանն ուսումնասիրում է երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ երդմնազանցության և սահմանադրական հիմունքները խախտելու մեղադրանքով հնարավոր պաշտոնանկության հարցը։ Այդ մասին այսօր հայտնել է դատարանի անդամներից մեկը։ Երեկ Մուրսին հրապարակել է սահմանադրական նոր հռչակագիրը, որն ամրագրում է իր բացառիկ իրավասություններն օրենսդրական ոլորտում՝ այդպիսով վեր դնելով իրեն դատական իշխանությունից։
Սահմանադրական փոփոխությունները դատական օրգաններին զրկում են խորհրդարանի վերին պալատն ու սահմանադրական հանձնաժողովն արձակելու իրավունքից: Ըստ ահմանադրական հռչակագրի՝ Մուրսիի` նախագահի պաշտոնը զբաղեցնելու պահից ի վեր ստորագրած ցանկացած օրենք և հրամանագիր չի կարող բողոքարկվել կամ չեղյալ հայտարարվել: Բացի այդ, Եգիպտոսի գլխավոր դատախազի նշանակման նոր կարգ է ներմուծվում. նա նշանակվում է երկրի նախագահի հրամանագրով և չորս տարի ժամկետով:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ