Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահազրկման «օպերացիան» հավանաբար պիտի տեղափոխվի նաև հայրաքաղաք Գյումրի: Մեր տեղեկություններով, նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն ամեն օր աշխատանքի է գալիս չորս թիկնապահով: Ականատեսների պատմելով հոկտեմբերի 12-ից ԿԻԱ մակնիշի 309 US 65 պետհամարանիշներով ավտոմեքենան չորս թիկնապահով մշտապես քաղքապետարանի առջև կանգնած է կամ ուղեկցում է քաղաքապետին: «Սամվել Բալասանյանն ամեն անգամ աշխատանքի գալուց հետը «օժիտը» բերում է` չորս հատ հաստավիզ գարդերոբներ», -կատակում են գյումրեցիները:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ