Քիչ առաջ «Փաստարկ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե 2013-ի նախագահի ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը:
Լրագրողների հարցերին «Ժառանգության» առաջնորդը չի պատասխանել, խոստանալով երկուշաբթի օրը նույն ակումբում բավարարել բոլորի հետաքրքրությունը:
Սպասվում է, որ քիչ անց նա հանդես կգա հայտարարությամբ: