ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կրկին աչքի է ընկել իր «չկրկնվող» մտքերով: Լրագրողների հարցին, թե ի՞նչ գին է ՀՀԿ-ն վճարելու ԲՀԿ-ին նախագահական ընտրություններում իրենց թեկնածուին պաշտպանելու համար, նա պատասխանել է. «Դոլարի կամ եվրոյի կուրսը, որ փոխվի, այն ժամանակ էլ կասենք: Մեր ամեն ինչն անգին է: Սովորաբար ուժեղի հետ են բանակցում: Մենք ուժեղ ենք, իսկ բոլորի հետ էլ կարելի է համագործակցել»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ