Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ավստրալիայի վարչապետն անակնկալ մեկնել է Աֆղանստան

Ավստրալիայի վարչապետն անակնկալ մեկնել է Աֆղանստան
15.10.2012 | 11:10

Ավստրալիայի վարչապետ Ջուլյա Հիլարդն այս կիրակի անակնկալ այցով ժամանել է Աֆղանստան։ Այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր, քանի որ ավստրալիական կառավարության ղեկավարի այցի մասին, անվտանգության նկատառումներից ելնելով, նախապես չէր հայտարարվել։
ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հիլարդը հայտնել է, որ Քաբուլում բանակցություններ է անցկացրել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, որոնց ընթացքում բարձրացրել է աղֆանական զինվորների կողմից արտասահմանցի զինվորականների գնդակահարման հարցը։ Օգոստոսին նման հարձակման հետևանքով զոհվել է 3 ավստրալիացի, իսկ 2012թ. ընթացքում նման գրոհների զոհ է դարձել Աֆղանստանում գտնվող միջազգային ուժերի 53 զինվոր։ «Ես փորձել եմ նախագահ Քարզայից հավաստիացումներ ստանալ, որ ամեն ինչ արվում է նման դեպքերը բացառելու համար»,- ասել է Ավստրալիայի վարչապետը։
Հիլարդը նաև եղել է ավստրալիական զորախմբի բազայում և հանդիպել հայրենակիցների հետ։ Ներկայում միջազգային ուժերի կազմում Աֆղանստանում է գտնվում մոտ 1550 ավստրալիացի զինծառայող, 2002 թվականից ի վեր այստեղ զոհվել է 38, վիրավորվել 240 ավստրալիացի։

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ