Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Նիգերիայում ավելի քան 25 ուսանող է սպանվել

Նիգերիայում ավելի քան 25 ուսանող է սպանվել
03.10.2012 | 11:43

Ինչպես հաղորդում է Նիգերիայի ոստիկանությունը, ավելի քան 25 մարդ է զոհվել Մուբի քաղաքի ուսանողական հանրակացարանում անհայտ մարդկանց կրակոցներից։ Մահացածների մեծ մասն ուսանողներ են։ Ականատեսների խոսքով, նվազագույնը 40 մարդ է գնդակահարվել։ Ընդ որում, հանցագործները նախապես ծրագրել էին, թե ում են սպանելու։
Տեղի ունեցածի պատասխանատվությունը Նիգերիայում գործող ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը չի ստանձնել: Սակայն որոշ տվյալների համաձայն՝ այս ամենի հետևում «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման անդամներն են: Նշենք, որ հարձակումը տեղի է ունեցել «Բոկո հարամ» արմատական խմբավորման դեմ ոստիկանական օպերացիայից մի քանի օր հետո։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ տեղի ունեցածը կապվում է ուսանողական արհմիություններում ծագած հակասությունների հետ։

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ