Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Մեկնարկում է Բյուրականյան միջազգային ամառային դպրոցը

Մեկնարկում է Բյուրականյան միջազգային ամառային դպրոցը
10.09.2012 | 14:50

Սեպտեմբերի 17-ին Բյուրականում կբացվի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը: Բյուրականյան ամառային դպրոցների շարքում այն թվով 4-րդն է, տևելու է մինչև սեպտեմբերի 23-ը: Այս անգամ պարապմունքները կանցկացվեն Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Կմասնակցեն շուրջ 35 երիտասարդ աստղագետներ և ուսանողներ Ռուսաստանից, ՈՒկրաինայից, Լեհաստանից, Եգիպտոսից, Իրանից, Հայաստանից և այլ երկրներից: Դպրոցում դասախոսություններ և գործնական պարապմունքներ անցկացնելու համար հրավիրված են նշանավոր աստղագետներ` հնդիկ տիեզերաբան Ջայանթ Նարլիկարը, Կոռնելի համալսարանի պրոֆեսորներ Երվանդ Թերզյանը և Ռիչարդ Լովելասը (ԱՄՆ), Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2010-ի հաղթող Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա) և այլք:
Դասախոսություններից և գործնական պարապմունքներից բացի, կկազմակերպվեն դիտումներ և դրանց արդյունքների մշակում, ծանոթություն աստղադիտարանի աշխատանքներին և շրջագայություններ Հայաստանում: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև ներկա գտնվելու Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողությանը և «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովին, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը:
Բյուրականյան միջազգային ամառային դպրոցների շարքը սկսվել է 2006-ին և անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Նախորդ դպրոցներին (2006, 2008, 2010 թթ.) մասնակցել են 21 երկրների 100-ից ավելի ուսանողներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ