Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշման:
Աթանեսյանը վիճարկում է ԱԱԾ-ի կողմից փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ հարուցելու որոշումը: Սակայն դատարանն ահիմն է համարել բողոքը և որոշումը թողել անփոփոխ: Օսկանյանի ներկայացուցիչը մտադիր է այս անգամ էլ դիմել ՀՀ վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ ի թիվս այլ խախտումների «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները, 2011-ին ֆինանսավորման աղբյուրների, օգտագործված միջոցների մասին հաշվետվություն չի ներկայացրել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ