Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հունաստանը վերջապես կձևավորի՞ կոալիցիա

Հունաստանը վերջապես կձևավորի՞ կոալիցիա
19.06.2012 | 16:00

Հունաստանի կոալիցիոն կառավարության ձևավորումը կուսակցությունների ղեկավարների միջև առկա տարաձայնությունների պատճառով կարող է ձգձգվել մինչև շաբաթվա վերջ: Այդ մասին այսօր հայտարարել է աջ դեմոկրատների առաջնորդ Ֆոտիս Կուվելիսը:
«Մինչ օրս մնում են մի շարք չլուծված հարցեր` կապված կառավարության ծրագրի և կոշտ տնտեսական պայմանների հետ, որոնցից Հունաստանը պետք է հրաժարվի»,- նշել է Կուվելիսը:
Հունաստանին 130 միլիարդ եվրոյի օգնության երկրորդ ծրագիրը պաշտոնապես գործողության մեջ է դրվել մայիսի 13-ին, սակայն կառավարական ճգնաժամի պատճառով Աթենքն առայժմ ստացել է միայն 4,2 միլիարդ եվրոն: Անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավորական 300 տեղից 129-ը ստացել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, որի առաջնորդին երկրի նախագահ Կառլոս Պապուլյասը կոալիցիոն կառավարություն ձևավորելու մանդատ է շնորհել:

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ