25.12.2012|
00:25
ՀԱԿ-ից դուրս չեկած կուսակցություններում և բուն ՀՀՇ-ում ահավոր մեծ դժգոհություն կա Տեր-Պետրոսյանից, որ վերջինս, ինչպես իր նախագահության տարիներին, այնպես էլ հիմա, այդքան ականջալուր եղավ իր երբեմնի մամլո խոսնակ Լևոն Զուրաբյանին, որին այդ պաշտոնում նշանակելու ջատագովներն էին եղել Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը, ովքեր, գնալով Հրանտ Մաթևոսյանենց տուն, ասել էին, որ խելոք-ինտելիգենտ, լեզուներ իմացող տղա է, Լևոնին հարմար է: