ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ո՞ՒՄ ՁԵՌՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ «ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓԱԹԵԹԸ»

Ո՞ՒՄ ՁԵՌՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ «ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓԱԹԵԹԸ»
11.03.2011 | 00:00

Սոչիի հանդիպումն արձագանքների պակաս չունեցավ: Ինչ ռակուրսով ասես չմեկնաբանվեց այն. ֆաս-անֆաս, դիմային-անդեմ: Այնուհանդերձ, թեյախմության, դահուկաքշության-չքշության իրական շերտերն այդպես էլ մնացին անհայտ՝ աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող «անիմանալի» փոփոխությունների պատճառով:
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐՀՆՎԱԾ ՈՏՔԻ «ՊՐԻՏՉԸ»
Սոչիի հանդիպումը ձևով ղարաբաղյան, բովանդակությամբ գեոխնդիրների սպասարկմանը, առավել ստույգ՝ տարածաշրջանում սպասվող զարգացումներին էր «նվիրված»: Հենց միայն հանդիպմանը հաջորդող աշխարհագրությունը դա էր ապացուցում. Սերժ Սարգսյանը մեկնեց Լատվիա (էս էն Լատվիան է, ուր «մուժիկը»՝ նախագահը, չունի կոշիկ՝ աշխատավարձը ցածր լինելու պատճառով, բայց Հայաստան եկած ժամանակ հագին «լիքը» կոշիկ կար. էս էն Լատվիան է, որ զբաղվում է հետխորհրդային երկրների ՆԱՏՕ-ական կուրացիայով, հետն էլ փորձում մոդեռնիզացնել-լավացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, չնայած նրա ԱԳ նախարարը, թարսի պես, հենց Սերժ Սարգսյանի այցի օրը տեղը չբերեց՝ Մեդվեդևն ով է, Լավրովն՝ ով. ոնց որ «ինադու»), Մամեդյարովը գնաց Իրան, Ազիմովը՝ Թուրքիա, Բայդենը՝ Մոսկվա, Սաակաշվիլին՝ Վաշինգտոն։ Նույնքան խոսուն էր նաև եռակողմ հանդիպման ներքին աշխարհագրությունը: Ներքին օգտագործման առումով ևս բոլոր երկրներն այն կիրառեցին «նա բիս»:
Հիմա՝ հերթով:
Սոչիի հանդիպումը, առանց վարանման, պետք է ասել՝ այս փուլի համար մեկ քայլ առաջ էր: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ալիևը որքան էլ այս գործընթացին կանգ էր պարտադրել, այնուամենայնիվ, Սոչի մեկնած Ալիևն ամենևին էլ Աստանայի Հեյդարիկը չէ՜ր (այս մասին` «Ալիև» գլխում): Հանդիպման հաջորդ «պրելեստն» այն էր, որ ոչ միայն կայացավ, այլև ինչ-որ բան հաջողվեց մագաղաթել: Հայտնի կենդանու նման գլուխներս չմտցնենք ավազի մեջ՝ իբր տարբերություն չկա գրի ու բանավորի միջև: Հա՛, գիրն սպանում է, հոգին՝ կենդանացնում, ու ցանկացած թուղթ, բոլոր դեպքերում, Ռիբենտրոպ-Մոլոտով է՝ չաշխատող մի բան, բայց և միակ առարկայական գործիքակազմը, որ ունենք Սոչիի սպորտային հագուստների ու դահուկների կողքին, այդ բարաթն է, որի առաջին կետը՝ «ռազմագերիների վերադարձ», որքան էլ չուզենք, պետք է արձանագրենք՝ հայանպաստ է հենց միայն այն պատճառով, որ Հայաստանն այդ առումով գրեթե կատարել է իր պարտականությունները, իսկ Ադրբեջանը՝ ոչ, և Ադրբեջանին ասում են՝ յոլդաշ, արա: Կամ գոնե ստորագրիր դրա տակ, հետո պետք կգա:
Կանգ առնենք հայտարարության երկրորդ կետի և հատկապես «ձգտել» բառի վրա: Այն, ի դեպ, շատերն ասում են՝ ոչ դրական «բառ» է, որովհետև միանշանակորեն չի ամրագրում ուժի չկիրառման գերակայությունը: Սակայն սա միակ բառ-կոդն է, որը պատկերացում է տալիս այն կոնտեքստի մասին, ինչի շուրջ իրականում ընթացել են բանակցությունները: Ինչպես կասեր Տարասովը՝ բանակցությունների մատրիցան է: Բառն իր մեջ ունի ոչ միայն ադրբեջանական «նկրտումներ», այլև «կանխարգելիչ պատերազմի» մասին ինֆորմացիա (ի՞նչ է ասել Բժեզինսկին վերջերս՝ Բաքվի միլիտարիստական քաղաքականությունը ստիպում է Երևանին մտածել կանխարգելիչ մեթոդների մասին, կարճաժամկետ հեռանկարում): Փաստորեն, նույն «ձգտել» բառից Ադրբեջանը ևս «վախենալու» նույնքան բան ունի:
Իսկ հիմա փորձենք հասկանալ` ի՞նչ ասել է՝ «կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»: Նկատեցի՞ք ինչքան «անհանգիստ» էր ԵԱՀԿ ՄԽ-ն այս հաշվով, քունը չի տանում. եկող շաբաթ կհայտնվի կրակի գոտում՝ «հետաքննելու»: Հասկանալի է, չէ՞, թե ինչ է անում սույն ՄԽ-ն. սկսում է այնտեղից, «որտեղ» իբր հայկական ուժերը երեխա են «սպանել»: Հասկանում են, չէ՞, ՄԽ-ցիք, որ այդ հետաքննությունն անաչառ իրականացնելու դեպքում իրենք ինչ եզրակացության են հանգելու: Փորձում են պարիտետի պես մի բուֆեր սարքել, որ կոնյունկտուրայից ելնելով, նրանով անցնեն՝ կախված աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումների «պահանջարկ-առաջարկից»:
Ի դեպ, շատ հետաքրքիր է, թե մինչև ուր կհասնի սույն «հետաքննությունը». ա) ադրբեջանական բլիցկրիգի՞ բացառում, բ) կանխարգելի՞չ պատերազմի բացառում, գ) դիպուկահարներին հետքաշման նախապատրաստո՞ւմ, դ) հետաքրքիր է՝ «բանն» էթնիկ զտումներին կհասնի՞: Չէ՞ որ վերջին շրջանում այս մասին ևս շատ է խոսվում, իբր պետք է բացվեն «գերեզմանները»` ճշտելու՝ ով ում է «զտել» պատերազմի ժամանակ. չմոռանանք, որ այսպես սկսվեց նաև Կոսովոյի վերջնական կարգավորման հարցը (այս մասին՝ մեկ այլ անգամ): Անցանք առաջ:
Հասկանալի է, չէ՞, որ շփման գծում իրականացված հետաքննությունը մեր օգտին է լինելու, որովհետև միջազգային հանրությունը լավ գիտե՝ «դիվերսանտն» ով է: Ով է ռազմատենչ հայտարարություններ անում և փորձում դա լոկալիզացնել:
Ահա և, երբ ԱՄՆ-ը կփորձի կարգավորման փաթեթն իր ձեռքն առնել, այդ ժամանակ էլ այս հետաքննությունը հնարավորություն կտա դիպուկահարներին հետ քաշելու՝ «տՏՊ ֆչՌՊՏռ» ԱՄՆ, որովհետև Հայաստան եկած Սթայնբերգը, Գորդոնի հետ ձայնակցած, մեկընդմիշտ ասել է՝ ԱՄՆ-ը կարգավորումը չի հանձնել Ռուսաստանին: Շատ բան կախված է նրանից, թե ինչ կպայմանավորվեն Օբաման ու Մեդվեդևն առաջիկայում:
Դառնալով հանդիպման հայաստանյան ներքաղաքական ասպեկտին, պետք է ասել՝ Սերժ Սարգսյանը փայլուն «թայմաուտ» է ստացել (մինչև արաբստաններում կորոշեն՝ ով ով է, մինչև Իրանի հաշվով գերտերությունները կպայմանավորվեն, և կամ՝ ոչ այս ժամանակահատվածում՝ տիկին Մարի Յովանովիչի ելույթների կասկադը «գործուն զղջմամբ» ավարտին հասցնելու, որոշակի բարեփոխություններ իրականացնելու համար (էն Ռեշետնիկովն էլ էնտեղ է ահագին տագնապած, զանգում մերոնց, հայերից հալ ու հարցմունք անում, ասում են՝ էլի գալու է Հայաստան. կարծում ենք՝ ոչ ԱՄՆ-ի դեսպանատան չափսերը կրկին վերցնելու, այլ Ռուսաստանի օրհնված ոտքի «պրիտչը» էլի ու էլի մեր ուղեղներում տեղավորելու, լվալու-մաքրելու… տիկին Մարիի հետքերը ), որպեսզի ըստ ամենայնի նախապատրաստվի ընտրություններին:
«ОдеЯло! Окно! Дверь!»
Եթե ելնենք վիզուալ տրամաբանությունից, ապա ամենահետաքրքիրը, մեր կարծիքով, Սոչիի հանդիպման ընթացքում երեքով, բաց օդում, սեղանի շուրջ, սպորտային հագուստով նստած թեյի պահն էր: Մեդվեդևի տակ, ոնց տեսնում եք, ահա՜՝ «ադյալ» է (օկնո՜, դվե՜ր, ադյա՜լ…. ո՜նց չեն նկատել «արմատականները» սույն նրբությունը ևս, կարևոր է, չէ՞, որ մարդու ոչ մի տեղը չսառչի):
Ասել, որ Մեդվեդևը այս էլ երկրորդ անգամ Սոչիում է հանդիպում կազմակերպում, որպեսզի գովազդի օլիմպիական Սոչին, ուղղակի ծիծաղելի է: Մանավանդ որ միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պետք է դառնա Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Բայդենը, ըստ ռուսական լրատվամիջոցների, դրա համար է եկել «Մոսքոու»: Հա, ասում են, Բայդենը եկել է ռուսական էլիտային «սիգնալ» տալու, որ հաջորդ նախագահը Մեդվեդևն է լինելու, ու «աշխատանքի տեղավորի» Պուտինին, ու թե վերջինս չի ուզում Օլիմպիական կոմիտեն ղեկավարել, ապա կարող է դառնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար: Ասում են՝ Պուտինը ծիծաղել է ՃՀձ-ի այդքան ոչ չեկիստական «զամաշկեքի» վրա: Ինչևէ:
ԱՄՆ-ը Ռուսաստանի, առավել ստույգ՝ Մեդվեդևի առումով եռաֆազ կոնֆիգուրացիա է խաղարկում: Անգամ Ղարաբաղի հարցում: Թույլ է տալիս «այս ձևաչափով բանակցություններ», որոնք «դեռ կշարունակվեն ի լրումն ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափի» (մեջբերումը Սոչիում ընդունված հայտարարությունից է): Որովհետև բացի «այլնից»՝ Իրանից, Մերձավոր Արևելքից, ԱՄՆ-ը խնդիր ունի Մեդվեդևին ամեն կերպ ուժեղացնելու: Օբաման ևս, ինչպես Բայդենը, կգա Մոսկվա արդեն ազդանշան տալու համաշխարհային էլիտային (չնայած Դավոսում արդեն որոշումը կայացվել է), թե ով է Ռուսաստանում իրենց նախընտրելի թեկնածուն (ի դեպ, Օբամայի մոսկովյան այցին կհաջորդի Մեծ Բրիտանիայի վարչապետ Կեմերոնի այցը՝ դեպ «Մոսքոու»… «ՍՐցՑՏ»): Այս կոնֆիգուրացիան ապահովելուց հետո ԱՄՆ-ը ոչ միայն Ղարաբաղին, այլև Իրանին վերաբերող, ըստ ամենայնի Սոչիում, որպես չերևացող շերտ՝ տարածաշրջանի ապագային առնչվող կենսական հարցերով ավելի մոտիկից «պայմանավորվածություններ» ձեռք կբերի Մեդվեդևի հետ, և, լավ «տորգի» արդյունքում՝ կվերցնի իր ԱՄՆ-ոտ ձեռքերում Իրանի (Իրանի հարցն այնքա՜ն նուրբ է՝ յուր շիիթական խաղով. իսկ գուցե ԱՄՆ-ը բաժին ունի նաև այնտե՞ղ) հարցը, ղարաբաղյան բանակցություններն առաջ տանողի տիտղոսը: Այնպես որ, որևէ նոր ձևաչափի մասին խոսք լինել չի կարող:
«ԱԼԻ ՊԼՈԽ, ԱԼԻ ԱՂԼԻՈՐ»
Այո, Ալիևը Աստանայից մինչև «Նյու-Սոչի» հետանցում է գրանցել: Այդ ընթացքում աշխարհը, մանավանդ իսլամական, ամբողջովին փոխվել է: Մերձավոր Արևելքում սկսված հեղափոխությունների շքերթը լրիվ անհարմար դիրքի մեջ է «դրել» նրան:
ա) Դինաստիոն «տիրանիայի» առումով:
բ) Նավթի: Կարդացեք` Սորոս: Ծերուկը փողեր կիսելու իր արվեստի փորձն ավանդում է «սև ոսկու» տերերին, խորհուրդ տալով՝ կիսվել, կիսվել և միայն կիսվել: Իրենց ժողովուրդների հետ, որ չհեղափոխվեն նրանցից: Ըստ ծերուկի՝ Քադաֆին այդ ածխաջրերը յուրացրել-հափռել էր միայնակ, դրա համար էլ «գնում է միայնակ» (կգնա՞ որ). կուժ, քեզ ասեմ, կուլա, պուճուր Ալիև, դո՛ւ լսիր. խորհուրդ է տալիս հեղափոխությունների ծերուկ ու քչակեր քուրմը:
գ) Թուրքիան հրաժարվում է Ադրբեջանից՝ աշխարհաքաղաքական իր ծրագրերին մասնակից դարձնելու գործում: Ասել է՝ հանձնում է՝ ո՞ւմ: Ոչ մեկին: Իրանի՞ն: Ռուսաստանի՞ն: ԱՄՆ-ի՞ն: Երբևէ, քան այսօր, «պետրոլիում» ունեցող Ադրբեջանն այսպիսի աքցանի մեջ չի եղել: Ի՞նչ ելք կունենա այս խաղը: Միակ ելքը, որ այս երեք տերությունները՝ գումարած Թուրքիա ու Հայաստան, բարիշեն միմյանց հետ. էդ ժամանակ էլ ընդհանրապես Ադրբեջանը «կթքի», ինչպես կասեր Տեր-Պետրոսյանը, որովհետև իրենից այլևս ոչինչ կախված չի լինի:
Հաջորդ ելքն էլ Ղարաբաղում սկսելիք «նրա պատերազմն» էր:
Ո՜վ կթողնի: Ո՛չ ո՛ք: Գոնե այս պահին ու դեռ երկար ժամանակ:
դ) Ադրբեջանում հասունանում է հեղափոխություն: Այսօր (մարտի 11-ին) Facebook-ային ախպերությունը Բաքվում կազմակերպում է «Ժողովրդի մեծ օր»` ցասման օրվա պես մի բան: Վաղն էլ «Մուսավաթը» «կցասմանա»: Ադրբեջանական իշխանություններն այնքան են վախեցած, որ բանակը կտրել դիվերսիաներից, «հետաքննության գծից»՝ Չայլուի կողմերից քաշել-բերել են դեպ Բաքու. բանակի հրամանատարներին չեն թողնում արձակուրդ գնալ, Հարվարդում, «դեսում-դենում» սովորած ջահելներին ձերբակալում են: Եվ՝ միանշանակ:
Ի դեպ, նկատենք նաև. Աստանայից փախած Ալիևը վերջին ժամանակները միայն եռակողմ ֆորմատով հանդիպումներին էր մասնակցում. վաղուց երկկողմանի հանդիպում չի եղել Սերժ Սարգսյանի և նրա միջև: Աստանայում դա էլ չէր «ուզում»: Սա կարող էր նշանակել. Ալիևը փորձում էր ժամանակ շահել, մինչև ԱՄՆ-ը կողմնորոշվի տարածաշրջանի հաշվով։ Եվ հետո ո՞ւր գնա Ալիևը, եթե ոչ Մեդվեդևի դուռը: Նախ ապաշխարելու՝ WikiLeaks-ի «ասածի» համար (հիշենք, որ «Վիկին» նա ասել էր՝ քաշ չունի էդ Մեդվեդևը, բոլոր հարցերը լուծում է Պուտինը): Հետո էլ, ԱՄՆ-ի՝ Բայդենի ու Օբամայի ջրաղացին իր «պուտը» ավելացնելու բարի կամք պետք է դրսևորի, որովհետև վերջիններս նախընտրում են ոչ թե բոլորին «մոչիտ» անող օլիմպիականին, այլ Մեդվեդևին: Համ էլ որ գթան իրեն ու գուցե չթողնեն քաղաքացիական հասարակությամբ հեղափոխացվել:
ՈՒստի գնաց Ալիևը (տեսնես տակն «ադյալ» կա՞ր գցած, չմրսի հանկարծ), չայ խմեց, մաշալլահ ասաց: Մեդվեդև Դմիտրիին: Եվ Սերժ Սարգսյանին:
Մանավանդ որ, խոսակցություն կա՝ Թուրքիան և Իրանն արդեն իսկ պայմանավորվել են տարածաշրջանը կիսելու շուրջ՝ Իրանից ու Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու ֆոնին: ՈՒ Ադրբեջանը «տվել» են Իրանին: Մեր մոտիկ-բարեկամ:
«SHOW MUST GO ON»
ՈՒ թե այս ֆոնին էլ հավելում ենք դիտարկումը, որ Իսրայելն իր դեսպանատունը-բանը «տարհանում» է Ադրբեջանից, կարծես «ողջն» է՛լ ավելի հետաքրքիր է դառնում: Ճաշից հետո էլ, որպես մանանեխ, այդ ամենի վրա «լցվում» է Օբամայի վերջին՝ ուղղակի դարակազմիկ միտքը. «Արաբական հեղափոխություններն Իսրայելի և ԱՄՆ-ի համար վերջնահաշվում դրական եզակի շանս են. տասը տարի հետո մենք կասենք, որ դա վերածնունդ էր աշխարհի համար… Մեր պարտավորությունները Իսրայելի հանդեպ սուրբ են»:
Դո՛ւ ասացիր:
Ասաց Օբաման ու պատրաստվեց Մոսկվա գալուն: Մեդվեդևի մոտ:
Այցեքարտ. Ալեքսանդր Երկրորդի հետ վիզուալ-քաղաքական հոգեհարազատություն ունեցող Ռուսիո երրորդ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը 23 տարեկանում մկրտվել է ռուս ուղղափառ եկեղեցում, որպես քրիստոնյա, սիրում է ամեն տարի հրեական Սուրբ ծննդյան տոնին՝ Խանուկային, Մոսկվայի կենտրոնում հրեա համայնքի հետ մասնակցել և մոմի լույսի տակ «Թորա» ունկնդրել։
Կարծես հաճելին օգտակարի հետ համակցելու «ունիկալ շանս» այս դեպքում ևս կա:
Քրիստոնեական «մոմենտը» նկատի ունենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ