38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Այս մութ պատմությունը խլոցի և ռեյդերային զավթում դառնալու հատկանիշներ ունի կարծես

Այս մութ պատմությունը խլոցի և ռեյդերային զավթում դառնալու հատկանիշներ ունի կարծես
20.02.2024 | 21:40

«Ameriabank»: Տեղեկտվությունը, որ վրացական գրանցում ունեցող խոշորագույն բանկերից մեկը համաձայնության եզրին է, որպեսզի ձեռք բերի «Ամերիաբանկի» վերահսկիչ փաթեթը, ինձ և ոչ մեկին չզարմացրեց:

Որովհետև գոնե այդ մասին մի քանի ամիս շարունակ փոքր դոզաներով անընդհատ տեղեկատվություններ էին տարածում համացանցում։

Համացանցում տարածված տեղեկատվությանը զուգահեռ հանրությանը, այսպես ասած, նախապատրաստելու ինչ-որ օպերացիա էր ընթանում։

Ավելորդ չի լինի ասելու, որ բանկային համակարգում բանկ գնելը, բանկում բաժնետեր դառնալը, նոր բանկ հիմնադրելը, հավասարապես թեթև գործեր են:

Ընդ որում, նոր բանկ ստեղծելը բավականին հեշտ է, ճիշտ է նա պահանջելու է որոշակի սկզբնական ծախսեր, բայց հաշվի առնելով գնորդի ֆինանսական հնարավորությունները սկզբնական ծախսերի առջև չկանգնելը, իր հերթին նոր բանկի արտոնումը և նրան գործարքների սերտիֆիկացիան մեծ դժվարություն չէր ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում` հաշվի առնելով նաև տվյալ կառույցը ղեկավարող անձի քաղաքական նախասիրությունները և նրա ոչ անկախ լինելը:

Ո՞րն է խնդիրը, ինչու՞ է վրացական այդ խոշոր բանկը, ի վերջո, գնում նման խոշոր գործարքի:

Ինչու՞ այդ բանկը հրաժարվեց նոր բանկ ստեղծելու մտքից և կամ էլ, այդ բանկն ինչու՞ հրաժարվեց արդեն իսկ գոյություն ունեցող հայկական բանկային համակարգում գործող տասնյոթ բանկերից որևիցե մեկում թեկուզ վերահսկիչ բաժնետոմսերի քանակը ձեռք բերելուց:

Ակնհայտ է, որ գաղտնիքներ կան, չլուծված հարցեր այստեղ, կան մութ պայմանավորվածություններ և այդ պայմանավորվածություններին էլ ավելի դրամատիկ և ավելի մռայլ խորհրդավորություն է տալիս այն հանգամանքը, որ ի վերջո, «Ամերիաբանկի» հիմնադիրն անկախ նրանից, թե նա հիմա բաժնետոմսերի ո՛ր քանակն է տնօրինում, ո՞վ է իրականացնում հավատարմագրային կառավարումը, բայց այդ անձը գտնվում է փաստորեն պատանդի կարգավիճակում: Ես կարծում եմ, որ պատանդի կարգավիճակում գտնվող անձի սեփականության կամ նրա կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ակտիվների վաճառքը Հայաստանի Հանրապետությունում իրավունք չունի տեղի ունենալ, քանի որ այդ պատանդառությունը կապված է մեր երկրի թշնամի պետության հետ։

Մութ հարցերից մեկը նաև այն է, որ բանկը փաստացի տնօրինում է Հայաստանի Հանրապետությունում տրված վարկային ռեսուրսների մոտ 20 և ավելի տոկոսը, և փաստորեն հիմնավոր կարող ենք կարծել ,որ առնվազն երկար ժամանակ, գոնե կես տարի ժամկետով «Ամերիաբանկի» նկատմամբ իրականացվել է լրջագույն ուսումնասիրություն, լրջագույն հետազոտություն, որովհետև 300 միլիոնի կարգի գումար հայկական բանկերից մեկում ներդրողները պետք է ունենան հստակ պատկերացում բանկի հաշվեկշռի, արտահաշվեկշռային հոդվածների մասին։

Արդյոք այդ ակտիվները փոշիացված չե՞ն, արդյոք այդ ակտիվների գնանշումը իրակա՞ն է, այդ բանկի վարկային պորտֆելը կեղծիք չէ՞ վերջապես:

Կարելի է միայն այս նկատառումով կասկածել, որ վաճառքի թեման սկսել է 2023-ի հոկտեմբերից։

Կարծում եմ` գործարքի հայտարարությունը դեռևս սկիզբն է և գոնե երկրի բախտով, երկրի ճակատագրով հետաքրքրված մարդիկ պետք է իրականում հասկանան մեկ բան, որ մենք իրավունք չունենք լինելու տարատեսակ մութ ուժերի համար մի երկիր, որտեղ կասկածելի գործարքներով, փողի լվացման ահռելի գումարներ կարող են տեսականորեն շրջանառվել։

Ո՞վ է երաշխավորել, որ ներդրվող գումարներն ունեն ոչ ստվերային ծագում:

Ո՞վ է երաշխավորել, որ գործարքով մի նոր փաստի առջև չենք կանգնելու, երբ երկիրը լքում է բացառիկ թափանցիկ HSBC բանկի դուստր բանկը և մուտք է գործում թուրք-վրացական կապիտալը,նորի կատարած հայտարարության մեջ խորհրդավոր նոտաներ կան վաճառքի համար նախատեսված գումարների աղբյուրների մասին։

Այս մութ պատմությունը խլոցի և ռեյդերային զավթում դառնալու հատկանիշներ ունի կարծես, և թեման լինելու է մեր ուշադրության կենտրոնում։

Հիշեք մի բան, հարգելի խելացի մարդիկ։ Եթե որևէ բանկի ավանդատուները և հաճախորդները հրաժարվում են բանկի հետ համագործակցությունից, ապա բանկը դառնում է անապագա մի դուքյան։ Իսկ «Ամերիաբանկը» դուքյան չէ, նրա կապիտալի բարձր եկամտաբերությունը, զուտ շահույթը, որն ավելացել է ավելի քան երկու անգամ և կապիտալի համարժեքությունը լրջագույն դրական ցուցանիշներ են, որոնք չէին կարող բանկի վաճառքի միտք առաջացնել ներկա տերերի մոտ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3204

Մեկնաբանություններ