ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ալիևի ու Փաշինյանի մեծ կոնսենսուսը

Ալիևի ու Փաշինյանի մեծ կոնսենսուսը
25.12.2022 | 10:31

Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների քննադատության թիրախում հայտնվել են Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահները։
Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները վարում են հակառուսական քարոզչություն, կողմ են ՌԴ-ին մեր տարածաշրջանից հեռացնելուն, ինչը նշանակում է թուրքական գործոնի մեծացում։


Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համարում են Արցախը ադրբեջանական։
Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ ղարաբաղցիները Ադրբեջանի քաղաքացիներ են, իրենք ղարաբաղցիների հետ կշփվեն ադրբեջանական օրենսդրության շրջանակներում և Ղարաբաղի հարցը որևէ մեկի հետ չեն քննարկի։ Փաշինյանն էլ է, ըստ էության, նույն գծի կողմնակից, պարզապես Ալիևի ասածներին ավելացնում է «Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմներ ստեղծել» ձևակերպումը։
Ի դեպ, և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը դեմ են Հայաստանում իշխանափոխությանը։ Երկուսն էլ Արցախն ադրբեջանական չհամարողներին անվանում են ռեվանշիստներ։


Ահա այսպիսի կոնսենսուս կա Ալիևի ու Փաշինյանի քաղաքականության մեջ։ Ահա թե ինչու է փակ Լաչինի միջանցքը, և ահա թե ինչու է Փաշինյանը իրեն տարանջատում Արցախի խնդրից։ Արարատ Միրզոյանի Մոսկվա չմեկնելն այդ տարանջատման դրսևորումներից էր։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 13097

Մեկնաբանություններ