38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ի՞նչ ենք թող­նե­լու հե­տա­գա սե­րունդ­նե­րին բա­ցի պո­չամ­բար­նե­րից, աղ­տոտ­ված գե­տե­րից և ա­մա­յաց­ված տա­րածք­նե­րի

Ի՞նչ ենք թող­նե­լու հե­տա­գա սե­րունդ­նե­րին բա­ցի պո­չամ­բար­նե­րից, աղ­տոտ­ված գե­տե­րից  և ա­մա­յաց­ված տա­րածք­նե­րի
09.10.2020 | 01:06

Նոր կա­ռա­վա­րու­թյան ա­ճող հե­տաք­րք­րու­թյու­նը երկ­րի հան­քա­հում­քա­յին հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի և դրանց ար­դյու­նա­վետ շա­հա­գործ­ման նկատ­մամբ ստի­պեց ինձ անդ­րա­դառ­նալ հո­ղում թա­ղած հին ծրագ­րե­րին: Հնա­րա­վո­րինս հա­մա­ռոտ կփոր­ձեմ ներ­կա­յաց­նել ՀՀ ոչ մե­տա­ղա­կան օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի շա­հա­գործ­ման բա­ցար­ձակ ա­ռա­վե­լու­թյու­նը մե­տա­ղա­կան հա­նա­ծո­նե­րի նկատ­մամբ:


Հայտ­նի է, որ ՀՀ տա­րած­քի 2/3 մա­սից ա­վե­լին զբա­ղեց­նում են հրաբ­խա­յին և մագ­մա­տիկ (խոր­քա­յին) ծագ­ման ա­պար­նե­րը, ո­րոնք ա­վան­դա­բար հա­մար­վում են հայ ժո­ղովր­դի դժ­բախ­տու­թյան պատ­ճառ­նե­րից մե­կը, քա­նի որ նվա­զեց­նում են հո­ղա­գոր­ծու­թյան հա­մար նա­խա­տես­ված պի­տա­նի տա­րածք­նե­րը: Նյու­թը, կար­ծում եմ, կց­րի այդ պատ­րան­քը, ինչ­պես նաև նավթ և գազ գտ­նե­լու ա­պար­դյուն հույ­սե­րը, ո­րոնք շե­ղում են մեզ մեր ոտ­քե­րի տակ ե­ղած գան­ձը տես­նե­լուց:
Մի քա­նի հա­մե­մա­տա­կան ար­ձա­նագ­րում­ներ:


1 տոն­նա­յի հաշ­վով ՀՀ մե­տա­ղա­կան հան­քա­վայ­րե­րից կորզ­վում է 7-10 կգ պղինձ, 0,5 կգ մո­լիբ­դեն, 4, ա­ռա­վե­լա­գույ­նը` 10 գ ոս­կի: Ոչ մե­տա­ղա­կան հա­նա­ծո­նե­րի հան­քա­քարն օգ­տա­գործ­վում է ամ­բող­ջու­թյամբ՝ ա­ռանց թա­փոն­նե­րի և բնա­պահ­պա­նա­կան վնաս­նե­րի: Ար­դյու­նա­հան­վում է ա­մե­նաէ­ժան՝ բաց ե­ղա­նա­կով: Մե­տա­ղա­կան հա­նա­ծո­նե­րը հիմ­նա­կա­նում ար­դյու­նա­հան­վում են բա­վա­կա­նա­չափ թանկ՝ փակ ե­ղա­նա­կով, ստեղ­ծում են բազ­մա­թիվ բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­ներ, և վեր­ջա­պես նրանց պա­շար­նե­րը խիստ սահ­մա­նա­փակ են: Ներ­կա­յիս բար­բա­րո­սա­կան շա­հա­գոր­ծու­մը (հատ­կա­պես ազ­նիվ մե­տաղ­նե­րի դեպ­քում) մի քա­նի տաս­նյակ տա­րի անց հե­տա­գա սե­րունդ­նե­րին ո­չինչ չի թող­նի բա­ցի պո­չամ­բար­նե­րից, աղ­տոտ­ված գե­տե­րից և ա­մա­յաց­ված տա­րածք­նե­րից:
Նկա­րագ­րեմ միայն ոս­կու հան­քար­դյու­նա­բե­րու­թյան գոր­ծըն­թաց­նե­րը և այն ծի­ծա­ղե­լի գու­մար­նե­րը, ո­րոնք ստաց­վում են նման ծա­վա­լի աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լուց: Օ­րի­նակ, Սոտ­քի հան­քա­վայ­րից ար­դյու­նա­հան­ված հան­քա­քա­րը տե­ղա­փոխ­վում է 200 կի­լո­մետր և ա­վե­լի հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող Ա­րա­րա­տի ոս­կու կորզ­ման գոր­ծա­րան, որ­տեղ չո­րաց­վում, փշր­վում և ման­րաց­վում է, ա­պա թու­նա­քի­մի­կատ­նե­րի օգ­նու­թյամբ ստաց­ված խտա­նյու­թը ու­ղարկ­վում է հան­րա­պե­տու­թյու­նից դուրս ազ­նիվ մե­տաղ­ներ ստա­նա­լու հա­մար: Ե­թե որ­պես հիմք ըն­դու­նենք մի­ջի­նը 1 տոն­նա հան­քա­քա­րից 7 գրամ ոս­կու ստա­ցու­մը և մի­ջազ­գա­յին շու­կա­յում ոս­կու գնի 1 գրա­մի 10-12 ԱՄՆ դո­լար ար­ժե­քը, ա­պա այդ­պի­սի հս­կա­յա­ծա­վալ և վնա­սա­բեր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ստաց­վում է ըն­դա­մե­նը 70-75 դո­լար ար­ժո­ղու­թյամբ վերջ­նա­կան ապ­րանք: Ինչ­պես ա­սում ե` լե­ռը երկ­նեց, մուկ ծնեց:


Ինչ­պես նշե­ցի՝ ՀՀ տա­րած­քի մեծ մա­սը ոչ մե­տա­ղա­կան օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի հան­քեր են: Դրանք դա­սա­կար­գենք ըստ խմ­բե­րի.
1. Բեն­թո­նի­տա­յին, գլաու­կո­նի­տա­յին և հրա­կա­յուն կա­վեր, ցեո­լիտ­ներ, դիա­տո­միտ­ներ, պեռ­լիտ­ներ, տու­ֆեր, պեմ­զա­ներ:
2. Գու­նա­վոր և կի­սա­թան­կար­ժեք քա­րեր (ա­գաթ, հաս­պիս, օբ­սի­դիան, վի­մա­տիպ քա­րեր և այլն)։
3. Գրա­նիտ, բա­զալտ, մար­մար, դո­լո­միտ, տրա­վեր­տին և այլն:
4. Հան­քա­յին և քաղց­րա­համ ջրեր:

Կանդ­րա­դառ­նամ միայն ա­ռա­ջին խմ­բի պա­շար­նե­րի ծա­վալ­նե­րին, մշակ­ման տեխ­նո­լո­գիա­նե­րին և նրան­ցից ստաց­վող ար­տադ­րա­տե­սակ­նե­րի՝ միկ­րո­նա­յին մա­կար­դա­կի ման­րու­թյամբ տե­սա­կա­վոր­ված փո­շե­հա­տիկ­նե­րի շա­հու­թա­բե­րու­թյա­նը: Այդ խմ­բին պատ­կա­նող բո­լոր հան­քա­տե­սակ­նե­րը մշակ­վում են միևնույն՝ ա­մե­նա­հա­սա­րակ, է­ժան և է­կո­լո­գիա­պես անվ­տանգ տեխ­նո­լո­գիա­կան սխե­մա­նե­րով:


1-ին փուլ՝ փշ­րում, 2-րդ փուլ՝ չո­րա­ցում, 3-րդ փուլ՝ միկ­րո­նա­յին չա­փե­րի նուրբ ման­րա­ցում, 4-րդ փուլ` տե­սա­կա­վո­րում ըստ ման­րա­հա­տիկ­նե­րի մե­ծու­թյան (սե­պա­րա­ցիա), 5-րդ փուլ՝ փա­թե­թա­վո­րում: Փո­շու ար­տա­նե­տում­նե­րից խու­սա­փե­լու հա­մար նման ար­տադ­րու­թյու­նը ի­րա­կա­նաց­վում է կամ փակ հա­մա­կար­գով, կամ բարձր ար­դյու­նա­վե­տու­թյուն ու­նե­ցող փո­շեոր­սիչ սար­քե­րով: Պեռ­լիտ­նե­րի մշակ­ման պա­րա­գա­յում ա­վե­լա­նում է փքեց­ման հա­մար նա­խա­տես­ված վա­ռա­րան: Նման տեխ­նո­լո­գիա­կան սխե­մա ՀՀ-ում կի­րառ­վում է մաս­նա­վո­րա­պես Իջևա­նի «Բեն­թո­նիտ» կոմ­բի­նա­տում: Ե­թե հիմք ըն­դու­նենք վեր­ջի­նիս տվյալ­նե­րը, (որ­տեղ ժա­մա­նա­կին աշ­խա­տել եմ որ­պես կո­մեր­ցիոն տնօ­րեն)՝ 1 տոն­նա բեն­թո­փո­շու ստաց­ման ինք­նար­ժե­քը մոտ 30 դո­լար է: Այս գնին ա­վե­լաց­նենք սե­պա­րա­ցիա­յի, տրանս­պոր­տի և այլ ծախ­սեր: Թե զտա­փո­շի­նե­րի ստաց­ման, թե ոս­կու կորզ­ման տեխ­նո­լո­գիա­կան ե­րեք պրո­ցես­ներ (փշ­րում, չո­րա­ցում, ման­րա­ցում) հա­մընկ­նում են: Մի դեպ­քում ա­վե­լա­նում է սե­պա­րա­ցիան, մյուս դեպ­քում` թու­նա­քի­մի­կատ­նե­րը: Այդ պրո­ցես­նե­րը գնա­յին ա­ռու­մով գրե­թե հա­վա­սա­րա­զոր են: Հետևա­բար մե­տա­ղա­կան և ոչ մե­տա­ղա­կան ար­տադ­րա­տե­սակ­նե­րի ինք­նար­ժե­քը դի­տար­կում ենք 50 ԱՄՆ դո­լար:


Մի­ջազ­գա­յին շու­կա­յում ոչ մե­տա­ղա­կան հան­քա­քա­րե­րից ստաց­ված փո­շի­նե­րի գի­նը 1 տոն­նա­յի հա­մար տա­տան­վում է 300-500 ԱՄՆ դո­լա­րի սահ­մա­նում՝ կախ­ված ման­րա­հա­տիկ­նե­րի տե­սա­կա­վո­րու­մից և հան­քա­տե­սա­կից: Ար­դյուն­քում ու­նե­նում ենք 500-900 % պո­տեն­ցիալ ե­կամ­տա­բե­րու­թյամբ վերջ­նար­տադ­րա­տե­սակ­ներ: Բեն­թո­նիտ­նե­րից, ցեո­լիտ­նե­րից, պեռ­լիտ­նե­րից, դիա­տո­միտ­նե­րից, տու­ֆա­թա­փոն­նե­րից, տու­ֆախ­ճե­րից և պեմ­զա­նե­րից ստաց­վող տե­սա­կա­վոր­ված փո­շի­նե­րը օգ­տա­գործ­վում են նավ­թա­գա­զար­դյու­նա­հա­նու­թյան, նավ­թա­վե­րամ­շակ­ման, քի­միա­կան, մե­տա­լուր­գիա­կան, մե­քե­նա­շի­նա­կան, շի­նա­րա­րա­կան, ա­տո­մա­կան, գյու­ղատն­տե­սա­կան, և բազ­մա­թիվ այլ բնա­գա­վառ­նե­րում որ­պես զտա­փո­շի­ներ, կլա­նիչ­ներ, կա­տա­լի­զա­տոր­ներ, մե­կու­սիչ­ներ, հղ­կա­նյու­թեր և այլն:
Միայն ա­ռա­ջին խմ­բի ոչ մե­տա­ղա­կան հան­քա­քա­րե­րից ստաց­ված ման­րա­հա­տի­կա­յին վերջ­նար­տադ­րանք­նե­րի շա­հու­թա­բե­րու­թյու­նը առն­վազն 15 ան­գամ կգե­րա­զան­ցի ոս­կու ար­դյու­նա­հան­ման շա­հու­թա­բե­րու­թյա­նը, ե­թե նույ­նիսկ վեր­ջինս լի­նի 40 %:
Բեն­թո­նիտ­նե­րի և ցեո­լիտ­նե­րի փո­շի­նե­րը օգ­տա­գործ­վում են նաև դե­ղա­գոր­ծու­թյան և կոս­մե­տո­լո­գիա­յի մեջ՝ վա­ճառ­վե­լով աստ­ղա­բաշ­խա­կան գնե­րով: Օ­րի­նակ՝ա­մե­րի­կյան ար­տադ­րու­թյան «Սի­լի­ցեա» պրե­պա­րա­տը հա­բի տես­քով բեն­թո­նի­տա­յին կավ է: 1 տու­փը կշ­ռում է 20 գ, և վա­ճառ­վում 6 դո­լա­րով: Ցեո­լիտ­նե­րի 100-գրա­մա­նոց փա­թե­թը վա­ճառ­վում է 10,9 դո­լա­րով, 500-գրա­մա­նոց փա­թե­թը` 36,2 դո­լա­րով, 1000-գրա­մա­նոց փա­թե­թը` 58,2 դո­լա­րով: Փաս­տե­րը վերց­ված են ա­մե­րի­կյան «Ալդ­րիչ քի­միա­կան ըն­կե­րու­թյան» կա­տա­լոգ­նե­րից:
Տե­ղա­կան շու­կա­յում գրե­թե ար­հա­մարհ­ված են բեն­թո­նի­տի, գլաու­կո­նի­տի և ցեո­լի­տի ա­պա­ցուց­ված գե­րա­զանց հատ­կու­թյուն­նե­րը ա­նաս­նա­պա­հու­թյան (հա­վե­լա­կե­րե­րի և հա­տի­կա­վոր­ված կե­րե­րի պատ­րաս­տում) և հո­ղա­գոր­ծու­թյան (մշա­կա­բույ­սե­րի ա­ճի խթա­նում, կար­բա­մի­դա­յին պա­րար­տա­նյու­թե­րի ար­տադ­րու­թյուն, ա­ղա­կալ­ված հո­ղե­րի վե­րա­կանգ­նում) ո­լորտ­նե­րում:


Պեռ­լի­տը մեզ մոտ օգ­տա­գործ­վում է որ­պես բե­տո­նի է­ժան լցա­նյութ: Դա այն պա­րա­գա­յում, երբ ա­մե­րի­կյան «Դի­կո­լիտ» գոր­ծա­րա­նը, գնե­լով «Ա­րա­գած­պեռ­լիտ» ձեռ­նար­կու­թյան բաժ­նե­տոմ­սե­րի լրիվ փա­թե­թը 1,4 մլն դոլ­լա­րով՝ 1 տ կի­սա­ֆաբ­րի­կատ հում­քի հա­մար վճա­րե­լով 16 դո­լար, ար­տա­հա­նե­լուց և մշա­կե­լուց հե­տո Լոն­դո­նի բոր­սա­յում պեռ­լի­տի զտա­փո­շին վա­ճա­ռում է 1020 ԱՄՆ դո­լա­րով: Նմա­նա­տիպ հու­սա­հատ վի­ճակ է նաև մնա­ցած հան­քա­տե­սակ­նե­րի գծով:
Վե­րո­հի­շյալ հան­քա­տե­սակ­նե­րի պի­տա­նիու­թյու­նը և բարձր ո­րա­կը բազ­միցս ա­պա­ցուց­վել են խոր­հր­դա­յին, ար­տա­սահ­մա­նյան և հայ մաս­նա­գետ­նե­րի կող­մից: Ման­րա­հա­տիկ­նե­րի ճիշտ հա­րա­բե­րակ­ցու­թյունն­նե­րը պահ­պա­նե­լու պա­րա­գա­յում մենք կու­նե­նանք ո­րա­կյալ ար­տադ­րանք, ո­րի պա­հան­ջար­կը ար­տերկ­րում հս­կա­յա­կան է: Կար­ծում եմ` միայն ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը և բա­րե­կամ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը բա­վա­կան են մեծ և հու­սա­լի ի­րաց­ման շու­կա­ներ ու­նե­նա­լու հա­մար:


Այժմ ծա­վալ­նե­րի մա­սին.
Բեն­թո­նի­տա­յին կա­վե­րի պա­շար­նե­րը գնա­հատ­վում են ա­վե­լի քան 500 մլն տոն­նա (Սա­րի­գյու­ղի, Նո­յեմ­բե­րյա­նի և այլ հան­քեր), հաս­տատ­ված պա­շար­նե­րը՝ մոտ 60 մլն: Ա­վե­լորդ չէ նշել, որ այս հան­քա­տե­սա­կի ար­դյու­նա­հան­ման հա­մար խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին Աղստևի հով­տում կա­ռուց­վել է դժ­վա­րան­ցա­նե­լի լեռ­նե­րով անց­նող եր­կա­թու­ղի և տա­րե­կան ար­տա­հան­վել է մոտ 500 հազ. տոն­նա բեն­թո­փո­շի:
Ցեո­լիտ­նե­րի պա­շար­նե­րը (Նո­յեմ­բե­րյա­նի հան­քեր և այլն) գնա­հատ­վում են 600 մլն տոն­նա, իսկ հաս­տատ­ված պա­շար­նե­րը՝ 13 մլն:
Պեռ­լիտ­նե­րի պա­շար­նե­րը (Ա­րա­գա­ծի, Ջրա­բե­րի հան­քեր և այլն) կազ­մում են մոտ 1 մլրդ խմ, իսկ հաս­տատ­ված պա­շար­նե­րը՝ 151 մլն: Դիա­տո­միտ­նե­րի պա­շար­նե­րը մոտ 500 մլն խո­րա­նարդ մետր են:
Ե­թե մո­տա­վոր հաշ­վար­կի հա­մար ըն­դու­նենք տա­րե­կան 50 հա­զար տոն­նա ար­դյու­նա­հա­նու­մը, ա­պա բեն­թո­նի­տի պա­շար­նե­րը կհե­րի­քեն՝ 10000 տա­րի, ցեո­լի­տի­նը՝ 12000: 100 հազ. խմ ար­դյու­նա­հա­նե­լու հա­մար դիա­տո­մի­տի պա­շար­նե­րը կբա­վա­կա­նաց­նեն 5000 տա­րի, պեռ­լիտ­նե­րի­նը՝ 1000: Այս ցան­կին ա­վե­լաց­նենք տու­ֆա­թա­փոն­նե­րը, տու­ֆախ­ճե­րը և պեմ­զա­նե­րը, ո­րոնց պա­շար­նե­րը ևս նշա­նա­կա­լի են:


2-րդ փու­լը են­թադ­րում է ար­դեն ե­ղած ո­րա­կյալ փո­շի­նե­րի հեն­քի վրա ա­ռա­վել շա­հու­թա­բեր վերջ­նար­տադ­րան­քի ստա­ցու­մը: Այդ­պի­սի վերջ­նար­տադ­րան­քը մի քա­նի ան­գամ գե­րա­զան­ցում է առն­վազն հն­գա­պա­տիկ շա­հու­թա­բե­րու­թյուն ու­նե­ցող զտա­փո­շի­նե­րի ար­տադ­րու­թյա­նը: Մաս­նա­վո­րա­պես բեն­թո­նիտ­նե­րից կա­րե­լի է ստա­նալ 30, պեռ­լիտ­նե­րից՝ 110, դիա­տո­միտ­նե­րից՝ 15, ցեո­լիտ­նե­րից` 100 և ա­վե­լի վերջ­նար­տադ­րանք: Այդ­պի­սի ար­տադ­րա­տե­սակ­նե­րի ստաց­ման տեխ­նո­լո­գիա­նե­րից շա­տե­րը գտն­վում են խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ստեղծ­ված և այժմ պա­րա­պուր­դի մատն­ված քա­րե­րի և սի­լի­կատ­նե­րի գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի փո­շե­պատ դա­րակ­նե­րում: Նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րը և հայ մար­դու ստեղ­ծա­գոր­ծա­կան միտ­քը ան­սահ­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներ են բա­ցում նոր մե­նաշ­նոր­հա­յին ար­տադ­րա­տե­սակ­նե­րի ստեղծ­ման և հայ­կա­կան նոր բրենդ­նե­րի հա­մար:


Նա­մակս չեր­կա­րաց­նե­լու նպա­տա­կով չեմ անդ­րա­դառ­նա նա­նո­տեխ­նո­լո­գիա­նե­րով ար­տադր­վող փո­շի­նե­րին, ինչ­պես նաև ակ­տի­վաց­րած բեն­թո­նիտ­նե­րին և ցեո­լիտ­նե­րին, ո­րոնց գի­նը հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում մի քա­նի տաս­նյակ հա­զար դո­լար է 1 տոն­նա­յի դի­մաց: Շա­հու­թա­բեր են նաև այս ակ­նար­կից դուրս մնա­ցած 3 տի­պի ոչ մե­տա­ղա­կան հան­քա­քա­րե­րի ար­դյու­նա­հա­նու­մը և մշա­կու­մը:
Եզ­րա­կա­ցու­թյուն. ՀՀ ար­դյու­նա­բե­րու­թյու­նը պետք է վե­րա­կողմ­նո­րո­շել դե­պի գի­տա­տար և գեր­շա­հու­թա­բեր վերջ­նար­տադ­րան­քի ար­տադ­րու­թյուն:
Այս­պի­սի ծրագ­րե­րը չեն կա­րող ի­րա­կա­նու­թյուն դառ­նալ, ե­թե չլի­նեն կա­ռա­վա­րու­թյան ա­ջակ­ցու­թյունն ու մաս­նակ­ցու­թյու­նը:
Ձեզ նա­մակ գրե­լու ժա­մա­նակ հե­ռուս­տաե­թե­րից լսե­ցի, որ ՀՀ նա­խա­գահն ա­ռա­ջար­կում է հար­թակ բա­ցել այ­սօ­րի­նակ խն­դիր­նե­րի քն­նարկ­ման հա­մար: Նման հար­թակ­նե­րը շատ ճիշտ գա­ղա­փար են և կօգ­նեն մեզ ա­րագ ինք­նա­կազ­մա­կերպ­վել, ուս­տի ո­րո­շե­ցի նա­մա­կիս բո­վան­դա­կու­թյունն ու­ղար­կել նաև ՀՀ նա­խա­գա­հին:
Տա­րի­ներ շա­րու­նակ տար­բեր ե­ղա­նակ­նե­րով փոր­ձել եմ ըն­թացք տալ այս հար­ցե­րին, սա­կայն ա­պար­դյուն: Այդ պատ­ճա­ռով շա­հագր­գիռ եմ ներ­կա լի­նե­լու քն­նար­կում­նե­րին և հե­տա­գա աշ­խա­տանք­նե­րին:


Մի քա­նի տո­ղով ու­զում եմ Ձեզ փո­խան­ցել իմ մտա­հո­գու­թյունն ու ա­ռա­ջար­կը այլ թե­մա­յի վե­րա­բե­րյալ: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը 2019-ին պետք է մոտ 700 մլն դո­լա­րի, իսկ 2020-ին 1 մլրդ 370 մլն դո­լա­րի պարտք վե­րա­դարձ­նի մի­ջազ­գա­յին ֆի­նան­սա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, այն պա­րա­գա­յում, երբ երկ­րի ՀՆԱ-ն 2,5 մլրդ դո­լար է, իսկ մենք գտն­վում ենք պա­տե­րազ­մի վերս­կս­ման ա­մե­նօ­րյա վտան­գի ա­ռաջ:

Հար­գանք­նե­րով՝
Սամ­վել ՍԵՐ­ԳՈ­ՅԱՆ

Հ. Գ. Սույն նա­մա­կը ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին ուղղ­վել է 18.06.2018-ին և որևէ ար­ձա­գան­քի չի ար­ժա­նա­ցել։

Դիտվել է՝ 8600

Մեկնաբանություններ