«Ժամանակը» գրում է. ««Էվոկա» բանկի բաժնետերերի խորհրդի նախագահի տեղակալ և «Հյուր սերվիս» ընկերության բաժնետեր Գեղամ Գևորգյանը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն է ու ռեկտորի ամենահավանական թեկնածուն: Գևորգյանը խոշոր գիտնական է և ունի ակադեմիկոսի կոչում: Նա հենց այնպես օդի մեջ չի ստացել այդ կոչումը, այլ հայ գիտության մեջ ունեցած իր զգալի ավանդի դիմաց: Պարզվում է՝ 2006-ին նրա փեսա և մեծահարուստ Սենիկ Գևորգյանը համալսարանին է նվիրել 11 «ԳԱԶ 31-10» մեքենա, և օրեր անց ՀԳԱԱ նախագահությունը հավուր պատշաճի գնահատել է գիտության մեջ կատարված այդ ներդրումը»: