Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում

Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում
20.11.2013 | 16:53

Նոյեմբերի 21-ին Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Հ. Հակոբյան 3) «Երևան Էքսպո» կենտրոնում կանցկացվի «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով կոնֆերանս:

Կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն «Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված` ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական հայեցակարգը, կամփոփվի կրթական անիմացիաների և խաղերի ստեղծման մրցույթը: Կցուցադրվեն նաև ԻՏՁՄ կողմից իրականացվող` «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթի մասնակից նախագծերը:

Միջոցառման ընթացքում, «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում, խմբակավարներին կտրամդրվեն ռոբոտ կոնստրուկտորային կոմպլեկտներ։

ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավորհովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկականհովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը: «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի հովանավորն է «Քրոնիմետ» բարեգործականհիմնադրամը, գործընկերներն են «Վորլդ Վիժն Հայաստանը» և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը»:

«Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» կոնֆերանսի աջակիցն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Դիտվել է՝ 2929

Մեկնաբանություններ