Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Վթար` Սարյանի տուն-թանգարանում

Վթար` Սարյանի տուն-թանգարանում
19.06.2013 | 13:20

Այսօր կեսգիշերին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի է ունեցել հոսանքալարերի կարճ միացում: Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում անմիջապես վթարը տեղայնացվել է և կանխվել է հրդեհի բռնկումը:

Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, փաստում, որ մարդկային և նյութական վնասներ չկան: Վթարի պատճառները ճշտվում են:
Հավելենք, որ ներկայում թանգարանում ընթանում են հիմնավոր վերանորոգման աշխատանքներ, մշակութային արժեք ներկայացնող բոլոր իրերը տեղափոխված են և գտնվում են ապահով վայրում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ