Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը, ՀՔՄ կառույցում գործող «Politlogos» իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբի ամենամսյա քննարկումների շրջանակներում, մայիսի 27-ին կազմակերպում է «Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները ժամանակակից համաշխարհային գործընթացների համատեքստում» թեմայով գիտակիրառական կոնֆերանս: Կոնֆերանսում հատուկ զեկույցով հանդես կգա մոսկվաբնակ հայտնի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը, քննարկմանը կմասնակցի ռուսաստանյան հեռուստատեսության «Վեստի նեդելի» ամենահեղինակավոր քաղաքական ծրագրի հեղինակ Դմիտրի Կիսիլյովը:
Կոնֆերանսը կանցնի ՀՔՄ նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանի մոտերադորությամբ՝ մայիսի 27-ին, ժամը 16:30-ին, ՀՔՄ կետրոնական գրասենյակի նիստերի դահլիճում ՝ Մոսկովյան 33ա հասցեում: Մասնակիցների գրանցումը նախատեսվում է ժամը 16:00-ից:
Կոնտակտային հեռախոսներ՝ 501075, 091421552
18.10.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |