ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Լավ կլինի ՌԴ-ը Արցախի անկախությունը ճանաչի, ոչ թե մեր հայրենակիցներին տանի ասֆալտ փռող»

«Լավ կլինի ՌԴ-ը Արցախի անկախությունը ճանաչի, ոչ թե մեր հայրենակիցներին տանի ասֆալտ փռող»
24.05.2013 | 18:41

Տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս ՀԱՑՊԱՆՅԱՆԸ, այսօր մամուլի ասուլիսում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա զարգացումների մասին, ասաց. «Հայաստանի հետ ով կոնֆլիկտ ունի, ռուսները նրանց կողմն են կանգնած: Որպես Արցախի ազատամարտի մասնակից ասում եմ` եթե չլինեին ռուսները, մենք 1994-ին Բաքվում կամ Գանձակում կլինեինք: Ռուսների պատճառով է, որ մենք ասօր Գանձակում չենք: Ես չեմ ասում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը վատ բան է, բայց Ռուսաստանի հրամանով ամբողջ Մարտունաշենը և այլ տարածքներ զավթվեց Ադրբեջանի կողմից»:

Հարցին, թե վա՞տ է, որ Ռուսաստանը Հայաստանին մատչելի գնով զենք է վաճառում, Հացպանյանը նկատեց. «Իմ երկրում արտագաղթը հասել է այնպիսի վիճակի, որ զենք տալ պետք չէ, մարդ պետք է լինի, որ այդ զենքն օգտագործի: Լավ կլինի Ռուսաստանը Արցախի անկախությունը ճանաչի, ոչ թե մեր հայրենակիցներին տանի որպես ասֆալտ փռող: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց ՌԴ-ը չի կանխում Ադրբեջանի ագրեսիան մեր նկատմամաբ»,-ընդգծեց բանախոսը` հավելելով, որ Ռուսաստանը ոչ թե հայրենադարձության ծրագիր է իրականացնում, այլ մեր երկրից մարդկանց Սիբիր է տանում: Ավելին, նրա համոզմամաբ, «Հայաստանն առանց հայերի» ծրագիրը հենց Ռուսասատանն է իրականացնում: Անդրադառնալով գազի գնի բարձրացման խնդրին, բանախոսը տեսակետ հայտնեց, որ դա Ռուսաստանի կողմից միայն քաղաքական նպատակներ է հետապնդում. «Դա քաղաքական որոշում էր: Ինչպես այլ երկրներում, մեզ մոտ ևս այս հարցը մեր իշխանությունները պետք է կարգավորեին այնպես, որ ժողովուրդը չտուժեր, որևէ ապրանքի թանկություն իր վրա չզգար: Մեզ մոտ հակառակն է, ամեն ինչ ընկնում է ժողովրդի վրա: Այդ իսկ պատճառով, ժողովուրդը չի կարողանում հոգալ այդ ծախսերը և առաջանում է արտագաղթի խնդիրը»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է սիրիահայության ներկա վիճակին և նրանց խնդիրներին, պարոն Հացպանյանը դրանց լուծման իր պարզ տարբերակը ներկայացրեց. «Եթե ես լինեի իշխանության, սիրիահայերին և ողջ հայությանը կտեղափոխեի Հայաստան, իսկ մեր օլիգարխները կֆինանսավորեին նրանց և աշխատատեղեր կստեղծեին, իսկ եթե չանեին` կհայտնվեին այնտեղ, որտեղ ես հայտնվել էի երեք ու կես տարի առաջ»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ