ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Թուրքիան ավելի է խորացնում իր անլուրջ գործընկեր լինելու փաստը»

«Թուրքիան ավելի է խորացնում իր անլուրջ գործընկեր լինելու փաստը»
15.04.2013 | 18:52

«Թուրքիայի իշխանությունները հենց սկզբում բարձր մակարդակով թույլ են տվել Երևան-Վան չվերթի իրականացումը, որի վերաբերյալ կան համապատասխան փաստերը, սակայն վերջին պահին նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը ճիշտ այնպես, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեպքում, սառեցնելով դրանք:Այս ամենը վկայում է այն մասին, որ թուրքական իշխանությունները փորձում են քաղաքականացնել նույնիսկ այնպիսի ոչ քաղաքական հարց, ինչպիսին Երևան-Վան չվերթն է: Իսկ քաղաքականացման գործընթացում նրանք հիմնական գործիքը սուտն ու կեղծիքն է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց թուրքագետ Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆԸ`անդրադառնալով Թուրքիայում Հայոց ցեղասպասնության հետ կապված զարգացումներին:

Վերջինիս գնահատմաբ, Երևան-Վան չվերթը, բիզնեսի տեսանկյունից, ավելի շատ ձեռնտու էր Թուրքիային և այն բացատրությունը, թե չվերթը սառեցվել է զուտ բիզնեսի շահավետ չլինելու հանգամանքով, ուղղակի ծիծաղելի է:

Ռ.Մելքոնյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան ավելի է խորացնում իր անլուրջ գործընկեր լինելու փաստը:

Թուրքագետը անդրադարձավ նաև «Հայոց ցեղասպանությանն» առնչվող խնդիրներին: Նրա դիտարկմամբ, Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության և միջազգային ճանաչման գործում հայկական կողմի քայլերը բավական լուրջ են, և առաջընթաց կա, բայց պետք է նաև նոր մեթոդներ կիրառել: Հետևաբար, տեղեկատվական պատերազմում ոչ միայն պաշտպանվել, այլև հարձակվել է պետք:

Թե ինչ է սպասվում հայ-թուրքական հարաբերություններում «Ցեղասպանության» 100-ամյակին ընդառաջ, Ռ.Մելքոնյանը ասացկարճ`«նույն գործընթացները, ինչ սովորաբար լինում է ապրիլի 24-ին նախորդող ժամանակահատվածում»:

«Ես ուզում են Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու հետ կապված գործընթացները բաժանել երկու մասին: Նախ դա պետական քաղաքականություն է, որտեղ ոչ մի փոփոխություն չի մտցվել: Իրականում, շարունակվում է նրանց նախկին քաղաքականությունը և Թուրքիայի քայլերը էլ ավելի են ելնում ոչ թե նորմալ քաղաքական տրամաբանությունից, այլ՝ իրենց կողմից կատարված հանցագործությունը պարտակելու միտումից»,-նշեց փորձագետը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ