ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Սցենարը մշակողը եղել է Րաֆֆին»

«Սցենարը մշակողը եղել է Րաֆֆին»
12.04.2013 | 14:10

ԱԺ դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանական այսօրվա ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ընդդիմության խնդիրը իշխանություններին բարեփոխումների մղելը պետք է լինի: ՀՅԴ-ն չի մասնակցել Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային, այդ մասին տարածել է հայտարարություն, որում անդրադարձ է եղել երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակին: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը ՀՅԴ-ի մասնակցությանը, Արմեն Ռուստամյանը նշեց, որ սցենարը մշակողը եղել է Րաֆֆին, թեև ՀՅԴ-ն սատարել է նրան: Դաշնակցական պատգամավորը հիշեց, որ, երբ ընդդիմությունը դիմում է կտրուկ քայլերի, դրանք անխուսափելիորեն հանգեցնում են բախումների և զոհերի, ինչը մենք տեսել ենք: Մյուս դեպքում էլ, ըստ Արմեն Ռուստամյանի, չպետք է առաջ քաշել մաքսիմալիստական նպատակներ, քանի որ դրանց ձախողման դեպքում ժողովուրդը հիասթափվում է:
«Այդ ճանապարհը մենք անցել ենք, երկուսն էլ մեզ համար անընդունելի է: Կա ճանապարհ, որը կարող է բերել իշխանությունների թուլացման»,- ասաց Արմեն Ռուստամյանը, ով կողմ է փոքր հաջողություններով հաղթանակի հասնելուն: Այդ իսկ պատճառով նա կարևորեց մեկ ամիս անց կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները: Դաշնակցական պատգամավորը կարծում է, որ պետք է ակտիվացնել քաղաքացիական հասարակությունը:
«Այն դժգոհությունը, որ կա հրապարակում, այդ դժգոհությունը չի վերացել»,- ասաց պարոն Ռուստամյանը, հավելելով, որ ճնշումների միջոցով պետք է հասնել համակարգի փոփոխությանը: Փոփոխությունները, ըստ նրա, կլինեն, օրինակ, այն դեպքում, երբ Երևանը ունենա ընդդիմադիր քաղաքապետ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր քաղաքական ուժերը համագործակցեն միմյանց հետ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ