ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

WikiLeaks -ը և Րաֆֆի Հովհաննիսյանը

WikiLeaks -ը և Րաֆֆի Հովհաննիսյանը
02.04.2013 | 11:28

ԱՄՆ դեսպանատան նամակագրությունում, որ հրապարակում է WikiLeaks կայքը, ներառված է և Հայաստանն իր քաղաքական դաշտով: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանը հաճախ է հայտնվել դեսպանատան պաշտոնյաների հայրենիք ուղարկված տեղեկագրերում: Նույնքան հաճախ դեսպանատան պաշտոնյաները Րաֆֆի Հովհաննիսյանին համարել են խորհրդարանի միակ ընդդիմադիր խմբակցության ղեկավար, տարբերվող խառնվածք ունեցող քաղաքական գործիչ, որ բացառություն է ընդդիմադիր քաղաքական գործիչների մեջ: ԱՄՆ պաշտոնյաները բացասաբար են վերաբերվել նրա արտաքին քաղաքական տեսակետներին` պատճառը համարելով նրա սփյուռքահայ լինելը: Րաֆֆի Հովհաննիսյանը բազմիցս հորդորել է ամերիկացի դիվանագետներին հավասարկշռել իրենց աշխարհաքաղաքական նպատակները և աջակցել ժողովրդավարական բարեփոխումներին:

ՀՀ-ում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փենինգթոնն իր հեռագրերից մեկում գրում է, որ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը ,կիսեց իր (բացարձակ սխալ) համոզմունքն առ այն, որ ,Ժառանգությունե կուսակցության առաջնորդ եւ ԱՄՆ-ի նախկին քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական հրահանգներ է ստանում ԱՄՆ-ի կառավարության կողմիցե: Սրանից հետո դեռ մեկ տարի դեռ չանցած՝ Էվանսը գրում է ,թուլացածե եւ ,բարոյալքվածե ընդդիմության մասին:

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ