-
18.01.2013|
13:10
Հունվարի 18-ին տեղի ունեցավ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» թեմայով մամուլի ասուլիս: Բանախոսներն էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
-
15.01.2013|
16:39
Հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող մի շարք կայքեր պարբերաբար ենթարկվում են կիբերհարձակումների: Բոլորովին վերջերս հակերային հարձակման է ենթարկվել ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանի կայքը: Նախաձեռնությունը հարևան Ադրբեջանինն է: Հայկական իրականությունը հավանաբար նրանց սրտով չէ:
-
21.12.2012|
22:42
Լոնդոնում, Էկվադորի դեսպանատանը արդեն կես տարի բնակություն հաստատած Ջուլիան Ասանժը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ իրեն չեն կարող վախեցնել և ինքը պատրաստվում է WikiLeaks կայքում հրապարակել մեկ միլիոն նոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են աշխարհի բոլոր երկրներին:
-
13.12.2012|
14:24
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) իրականացրել է «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» ծրագիրը։ ՈՒսումնասիրել են գնումների գործընթացը, այդտեղ առկա ռիսկերը և առաջարկությունների ու բարեփոխումների փաթեթը ներկայացրել կառավարությանը։
-
12.12.2012|
13:54
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող Այ-Բի-Էմ(IBM)ընկերության կենտրոնակայան: Այ-Բի-Էմ ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները:
-
12.12.2012|
12:55
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը:
-
15.11.2012|
11:04
Google որոնողական համակարգը հրապարակել է իր և այլ պետությունների հատուկ ծառայությունների հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որը պարունակում է տարբեր երկրներից ստացված տեղեկատվության բացահայտման կամ հեռացման պահանջների վիճակագրությունը:
-
06.11.2012|
12:24
Facebook-ում նույնպես քաղաքական պայքարը հենց այնպես չի ընթանում: Բացի նրանից, որ քաղաքական թիմերն այնտեղ իրենց «նայողներն» ունեն, վերջիններս էլ իրենց մինի թիմերն են ձևավորել` հարկավոր հարձակում-կոնտրհարձակում օպերացիաներն իրականացնելու, «լայքեր» տալու համար:
-
29.10.2012|
15:57
Աշխարհի խոշորագույն հակավիրուսային ընկերությունը` «Կասպերսկու լաբորատորիան», հրապարակել է համացանցում ամենից հաճախ կիրառվող և ամենաթույլ գաղտնաբառերի վարկանիշային աղյուսակը:
-
25.10.2012|
16:52
Չնայած բոլոր նորամուծություններին, հեռահաղորդակցության ոլորտում հասարակության լայն շրջանում հեռախոսազանգն է շարունակում մնալ որպես հասանելի հաղորդակցման միջոց: Ինչպե՞ս է իրականացվում Հայաստան-ԱՄԷ հեռախոսակապը: