Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՏՈՒԶԻԿԻՆ մի թուլաբաժնով խաբել էին. Սպարտակ Ղարաբաղցյան

ՏՈՒԶԻԿԻՆ մի թուլաբաժնով խաբել էին. Սպարտակ Ղարաբաղցյան
15.09.2022 | 07:29

Գյուղում գելխեղդ ՇՈՒՆ ունեինք, անունն էլ ԳԱՄՓՌ էր: Տեսքով էր, ազդեցիկ; Ամառները հոտի ու տավարի հետ սարն էր գնում, ու նրա ահից ոչ մի ավազակ թուրք մեր տարածքներին, մեր բնեքին մոտ չէր գալիս:

Տարիներ անց ԳԱՄՓՌԸ ծերացավ, կուրացավ, հիշողությունը կորցրեց; Շան հիշողությունը ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆՆ է՝ հոտառությամբ է գտնում տիրոջը, ճանապարհները, զուգընկերոջը, զանազանում չարն ու բարին: Հոտառությունը՝ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ կորցրած ԳԱՄՓՌԻՆ կապեցին բակի մի անկյունում ու ամեն օր մի աման լափ էին տալիս, մինչև կստակեր: Քաղաքից մի ՏՈՒԶՒԿ բերին՝ ԳԱՄՓՌԻ տնազը, որ կարգին հաչել էլ չգիտեր, ծվծվում էր, ու էն է, չէիր հասկանում էգ է՜, ո՜րձ է... ՈՒ մի ամառ, քաղաքից բերած էդ ՏՈՒԶԻԿԻՆ վստահցին ՀՈՏՆ ՈՒ ՏԱՎԱՐԸ: Ձմեռնամուտին ՀՈՏՆ ՈՒ ՏԱՎԱՐԸ գյուղ չմտավ, ՏՈՒԶԻԿԻՆ մի թուլաբաժնով խաբել էին, ՀՈՏՆ ՈՒ ՏԱՎԱՐԸ ՂԱԶԱԽԻ կողմերը քշել:


...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԻՐՈՋԸ ԿՈՐՑՐԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷԼ ՆՈՒՅՆ ԲԱԽՏԻՆ Է ԱՐԺԱՆԱՆՈՒՄ:

Դիտվել է՝ 13472

Մեկնաբանություններ