-
06.10.2013|
14:06
Կար ժամանակ, երբ իմ ասելիքը նամակով էի պատմում ուսուցչուհուս. կարմիր լուսանցքով սպիտակ էջին հանձնում էի դեռահասի սիրտս` հարցականներով, հույզերով, բողոքով, ցավով, սպասումով, ու օրագրիս մեջ թաքցրած` փոխանցում նրան:
-
04.10.2013|
12:34
Էս 75-ամյա երիտասարդին մի օր առավոտյան տեսա բուսաբանական այգում, ուր գնացել էինք ընկերներիս հետ «արագ քայլքով» զբոսնելու:
-
03.10.2013|
15:37
Ճաշից հետո այս ի՜նչ մանանեխներ են բաժանվում` մատաղի տեսքով:: Ի՞նչ իմաստ ունի «գոսպոժա Զառչկային» ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմից հանել, երբ նա արդեն իր գործն արել է: Օհո՜, ներեցեք, տհասությանս և «տեսությանը» չտիրապետլուս համար. -Մավրն իր գործն արել է, մավրը լարող է հեռանալ, այո՞: Չէ` մավրուհին:
-
02.10.2013|
11:52
Ներկայ քաղաքակրթութիւնը կարծես միտուած է մարդուն մէջ սպաննելու ամօթի զգացումը, զայն գռեհկացնելու, զայն զրկելու իր ինքնայարգանքէն, իր արժանապատուութենէն: Սա ուղղակի հասարակութեան առջեւ մերկանալու նման բան է.
-
01.10.2013|
13:10
Տան մուտքից դուրս եմ գալիս: Մուտքից սկսվող աստիճաններով վեր է բարձրանում մի հինգամյա մանչուկ: Կիսախավարում, մենակ, լուռ… Ո՞ւմ զավակն է, ո՞ւր է ծնողը: Կարծես հարցիս ի պատասխան՝ տեսնում եմ մուտքի առջևի մայթին հավաքված մարդկանց: Նրանցից մեկը գալիս է երեխայի հետևից:
-
01.10.2013|
04:32
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում հայտարարում է երիտասարդական հիմնախնդիրներ արծարծող ֆեյսբուքյան գրառումների մրցույթ:
Ֆեյսբուքյան գրառումների հղումները հոկտեմբերի 1-30-ը պետք է ուղարկել press@heh.am էլ. հասցեին` նշելով հեղինակի հեռախոսահամարը:
-
30.09.2013|
22:41
Ես մի թուրք ծանոթ ունեմ՝ Օրհան Փամուկ: Ես մի քուրդ եղբայր ունեմ՝ Թոռուն: Ես մի ռուս ընկեր ունեմ, ծագումով հրեա՝ Միխայիլ Շվեդկոյ: Ես մի վրացի ընկեր ունեմ՝ Զաուր Գալանտիա, չգիտեմ որ դիրքերում է հիմա: Ես մի գերմանացի ընկեր ունեմ՝ Քլաուս Դիտեր Վագներ, հեռախոսն այս օրերին միայն պատգամներ է ձայնագրում: Ես մի արաբ բարեկամ ունեմ՝ Աբու Ալիխան, ով ինձ տեսնելիս ասում է. «Ռոլանդ, ե՞ս էլ եմ մուսուլման»:
-
29.09.2013|
13:54
Օլիգարխիան, հանձինս Սամվել Ալեքսանյանի, հետայսու՝ Լֆիկ Սամոյի, արդեն եկեղեցի է փակում: Եկեղեցու արժանիքն ու վարքն այնքան են գցել, հավասարեցրել գետնին, որ եկեղեցին փակում են կաբարեի նման, փակում են, որ մարդ կնքեն: Սամվել Ալեքսանյանը թող գիտակցի, որ Աստծոն հաճո է ոչ թե այդ եկեղեցի փակելն ու ներսի զարդարանքը, այլ հավատն առ Աստված:
-
28.09.2013|
12:52
Երևանից ընդամենը 39 կմ հեռավորության վրա մի անանուն գյուղ կա, որտեղ հասնելու համար 11 կիլոմետրը ավտոմեքենայով անցնում ես մեկ ժամում: Գյուղը նախկինում անուն ունեցել է, այժմ չնայած բնակչություն ունի, բայց անուն չունի: Գյուղը զրկված է էլեկտրականությունից, կապի միջոցներից, գազից, բայց այնտեղ մարդիկ են ապրում` ՀԱՅԵՐ: Չնաշխարհիկ բնություն, ջուր, բերքատու ծառեր:
-
27.09.2013|
11:34
«Հոգնել եմ, հոգնեցրել, ամեն ինչ իր ժամանակն ունի, չէ՞, մահն էլ պիտի ժամանակին գա, չի գալիս»,- ասում էր ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ Այդպես էր ասում, որովհետև մենակ էր։ Ընկերներն ու մտերիմները վաղուց չկային, իսկ հուշերն ու հիշողությունները, ապրածի համն ու հոտը նրանց հետ էր կապված ու նրանց հետ էր կիսել։ «Ձեն եմ տալիս. ոչ ոք չի պատասխանում։
իոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am