ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Փոքրիկ հարցաշար` առողջական վիճակին վերաբերող մի քանի հարցերով, կարճատև ներարկում և պատվաստման հավաստագիր` որպես կանոն, հենց այսպես է սկսվում և ավարտվում COVID-19-ի դեմ պատվաստումը ԱՄՆ-ում:
Երեքշաբթի ուշ երեկոյան Հայաստան վերադարձավ ևս 5 ռազմագերի, նրանցից 2-ը՝ պատերազմի ընթացքում գերի ընկած, իսկ 3-ը՝ պատերազմից հետո՝ Խծաբերդի տարածքից գերեվարված 62 պահեստազորայինների խմբից։
ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատի անդամների մեծ մասը կողմ են քվեարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը շարունակելուն՝ համաձայնելով դեմոկրատների փաստարկին, որ Սահմանադրությամբ թույլատրվում է նախագահի իմփիչմենթը, ով այլևս չի պաշտոնավարում և մասնավոր անձ է:
Եվրոպան սխալվում է, երբ ցանկանում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Նավալնիի դատապարտումից հետո: Պատժամիջոցները բացասաբար են ազդում առևտրի վրա, մինչդեռ հենց առևտուրը պետք է մերձեցներ նրանց՝ գրում է Ռենո Ժիրարը Le Figaro-ում:
Ժոզեպ Բորելին քննադատում են, որ նա իբր չափազանց հնազանդ է եղել համառ Սերգեյ Լավրովի հետ: Բորելը իր բլոգում պատասխանել է, որ իրականում զրույցը շատ լարված էր:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետին և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-չինական կապերի զարգացման:
Ֆրանսիայի Le Journal du Dimanche շաբաթաթերթն անդրադարձել է Ֆրանսիայում Թուրքիայի ազդեցության լծակներին՝ թեման լուսաբանելով փետրվարի 6-ի համարի առաջին 10 էջերում։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում ընտրում են երկրի 47-րդ նախագահին, որի համար պայքարում են դեմոկրատական կուսակցությունից Քամալա Հարիսը և Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը։