Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Իրար չհասկացան

Իրար չհասկացան
08.08.2024 | 15:09

Խորհրդականը կնկա նման բան ա․ շեֆն ու խորհրդականը պիտի իրար կես խոսքից հասկանան։ Բայց էսօր քաղաքապետը խորհրդականին չհասկացավ, իսկ խորհրդականը ոչ մի բան չհասկացավ։ Առավոտը խորհրդականը այլայլված ներս ընկավ ու զեկուցեց․

- Շեֆ, դուրսը լիքը մարդ ա հավաքվել ու հլը ավելանում են։

- Ի՞նչ են ուզում։

- Ասում են՝ էս քաղաքից շան հոտ ա գալիս ու էդ քաղաքապետից ա։

- Ցնդել ե՞ն դրանք, արա, դրանք չգիտե՞ն որ ես ու շան հոտը տարբեր բաներ ենք։ Ո՞նց կարա իմ վրից շան հոտ գա։

- Դե գոռգռում են, որ մեղավորը դու ես։

- Հաստատ էլի մեկը գլխիս սարքում ա։ Գիտե՞ս էս դուխին քանիս ա։

- Չէ․․․

- Ուրեմն իմացի, հարյուր հազար եվրո։ Հիմա հասկացա՞ր իմ վրից ինչ հոտ ա գալիս։

- Հա․․․

- Էս հլը հեչ, բա գիտե՞ս էս մեկը ինչքան արժի։

- Ինչքա՞ն։

- Հինգ հարյուր հազար։ Փարիզից են ուղարկել։ Սա մենակ չորեքշաբթի օրերն եմ պզզցնում, որ շուտ չպրծնի։

- Կտա՞ս մի հատ դրանից պզզցնեմ, շեֆ։

- Չեմ կարա։

- Ինչի՞։

- Սրա մի պզզցնելը տաս հազար եվրո ա։ Դու էլ աչքածակ գյադա ես, կարող ա երկար պզզցնես ու մի հիսուն հազարի վնաս տաս։

- Բա հիմա էն ժողովրդին ի՞նչ ասեմ, սպասում են ու շատանում։

- Էսքան բանը իզուր ե՞մ քեզ ցույց տալի ու բացատրում, արա՛։ Գնա դրանց ասա, որ իմ վրից չի կարա շան հոտ գա։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3720

Մեկնաբանություններ