Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Պետք է ամեն կերպ կանխել «բնակության հայրենիքի» գաղափարը

Պետք է ամեն կերպ կանխել «բնակության հայրենիքի»  գաղափարը
01.06.2024 | 10:28

Ամեն անգամ, երբ Նիկոլը խոսում է «հայրենիքի փնտրտուքների» ձևակերպման մասին, հետևողականորեն առաջ է տանում հայերին քոչվոր ներկայացնելու ադրբեջանա-թուրքական ծրագիրը, այդ ծրագրի խորությունը լավ հասկանալու համար պետք է իմանանք, որ կա հայրենիքի երկու տեսակ՝

1․ բնակության հայրենիք

2․ էթնիկական հայրենիք։

Բնակության հայրենիքի դեպքում ժողովուրդը իրենն է համարում միայն այն տարածքը, որտեղ բնակվում է՝ անկախ իր անցյալից, իսկ էթնիկական հայրենիքի դեպքում ազգը կապվում է հազարամյակների ընթացքում իր նախնիների կենսականության, ծագման, զարգացման ու ազգային ավանդույթների ձևավորման հետ։

Հայկական լեռնաշխարհ մոտ 1000 տարի առաջ ներթափանցած թուրքերը փորձում են այս տարածաշրջանը դարձնել իրենց էթնիկական հայրենիք՝ տեղի բոլոր պատմամշակութային արժեքները յուրացնելով, նույնիսկ քրիստոնեական ժառանգությունը։

Հայերը, որ այստեղ ապրել են ավելի քան 5000 տարի առաջ ու ձևավորվել որպես ազգ, ստեղծել պետականություն և աշխարհին տվել մեծագույն քաղաքակրթություններից մեկը, այսօր կարող են դառնալ սոսկ բնակության հայրենիքի ապրողներ։ Պատահական չէ, որ հայերին հրավիրում են մասնակցելու Ղազախստանում տեղի ունեցող «քոչվորական խաղերին»՝ առանց բացատրելու, թե մենք ինչ կապ ունենք քոչվորական մշակույթի հետ։

Ահա թե ինչու է Նիկոլն անընդհատ ասում, որ հայրենիքը այն տարածքն է, որտեղ կա հայկական պետականություն։ Դա բնակության հայրենիքի բանաձևն է՝ բացառելով էթնիկական ծագումն ու քաղաքակրթական ժառանգությունը։

Եթե նույնիսկ թուրքերը ծրագիր չունենան մեզ նորից ցեղասպանելու, Նիկոլի առաջ քաշած (կամ թուրքերի թելադրած) բնակության հայրենիքի գաղափարով 15-20 տարի հետո այստեղ այլևս հայ չի ապրի։ Շատերը կհեռանան, որոշներն էլ «հայրենիքը հյուրանոց է» գաղափարով կդառնան թուրք, ադրբեջանցի կամ անդեմ մի զանգված։

Ահա թե ինչու պետք է ամեն կերպ կանխել Նիկոլի առաջ քաշած «բնակության հայրենիքի» գաղափարը և պինդ պահել Հայկական լեռնաշխարհի՝ պատմական Հայաստանի, Արցախի, Նախիջևանի, Գարդմանի, Ջավախքի և մեր էթնիկական հայրենիքի մյուս տարածքների արժեքները, որ կարողանանք այս փոքրիկ պետության մեջ ապրել որպես ազգ և գալիքի պայքարով հասնել մեծ հայրենիքի ազատագրմանը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2280

Մեկնաբանություններ