Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

«Հայաստանը ոչ թե «Խաղաղության խաչմերուկ», այլ պատերազմական փակուղի է դառնալու»․ Զարուհի Փոստանջյան

«Հայաստանը ոչ թե «Խաղաղության խաչմերուկ», այլ պատերազմական փակուղի է դառնալու»․ Զարուհի Փոստանջյան
26.10.2023 | 21:10

Հոկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում ներկայացրեց անգլերեն մի գրքույկ՝ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ», ըստ որի Ադրբեջանին և Թուրքիային տրամադրվելու է տարանցիկ ճանապարհ։ Տարիներ շարունակ Հայաստանի տարածքով հողային աշխատանքներ ուսումնասիրած «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, սակայն կարծում է, որ իշխանությունների այդ ծրագիրը ոչ թե խաղաղություն, այլ նոր պատերազմ է բերելու։

Ի՞նչ ուղղություններով է տրվելու ճանապարհ և ինչի՞ համար, կամ` ինչի՞ դիմաց: Հիշյալ հարցերի շուրջ է «Մեկ թեմայի շուրջ» հաղորդման այս թողարկումը։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ