Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ամեն խոսքի ու գործունեության մեջ կոդ կա

Ամեն խոսքի ու գործունեության մեջ կոդ կա
26.08.2023 | 13:09

1998 թվականի փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը, հրաժարական տալով, հայտարարեց, թե «խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությանը»:

1998 թվականից մինչև 2018 թվականի ապրիլ «պատերազմի կուսակցության» կառավարման ընթացքում եղան դիվերսիոն գործողություններ, 2016 թվականի ապրիլի 4-օրյա ռազմական գործողություններ։ Բայց, իմ կարծիքով, «պատերազմի կուսակցությունն» արդեն դարձել էր «խաղաղության կուսակցություն»: Դա հաստատեց նաև Սերժ Սարգսյանը, ասելով, որ ինքը երբեք «ոչմիթիզական» չի եղել և մշտապես «փոխզիջման» կողմնակից է եղել։ Դա է հաստատում նաև 2016 թվականին Սերժ Սարգսյանի հայտնի հանդիպումը արցախյան վերնախավի հետ։

2018 թվականից «խաղաղության կուսակցությունը» պաշտոնապես հաստատվեց իշխանության աթոռին՝ ՔՊ-ի տեսքով, ու սկսվեց պատերազմն ընդամենը 2 տարի անց։

Հիմա Փաշինյանը խոսում է «խաղաղության դարաշրջանի» մասին։ Նշանակում է՝ լինելու է պատերազմ ու՝ երկարատև: Պատերազմի երկարատևությունը պարտադիր չէ միայն ակտիվ ռազմական գործողություններով լինի։ Ըստ էության, 2020 թվականից պատերազմը Հայաստանի դեմ չի դադարել, այլ ակտիվ և պասիվ փուլերով ձգվում է դեռ։

Խաղաղության հասնելու համար պետք է հույս կապել այն ուժի հետ, որն առնվազն խաղաղության քարոզով չի գալիս, այլ՝ զսպման ու կանխարգելման պրագմատիկ խոսույթով։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ